×


«Ես ու ամուսինս նրանց համար կանենք անհնարինը». Մառա Սարուխանյանի դստեր 2-ամյակի լուսանկարները

Մառա Սարուխանյանի կրտսեր դուստրը դարձել է 2 տարեկան: Փոքրիկ Արիանայի համար ծնողները իսկական տոն են կազմակերպել ժամանցի սրահներից մեկում՝ օրվա լուսանկարներն ու մանրամասները վստահելով BRAVO.am-ին:

«Շատ հետաքրքիր եւ բազում անակնկալներով օր անցկացրինք: Խաղավարներ էի հրավիրել. երեխաներիս երջանիկ տեսնելն ինձ էլ ավելի երջանիկ եւ ուրախ է դարձնում: Նրանց աչուկների փայլն ինձ ուժ է տալիս ամեն օրս ավելի ուրախ սկսելու համար»,-նշել է երիտասարդ մայրիկը:

Մառա Սարուխանյանը՝ դստեր հետ


Մառան փորձել է դստեր ծննդյան օրը վերածել հեքիաթի՝ նրա ցանկությամբ «Սառցե սիրտը» եւ «Սպիտակաձյունիկը» մուլտֆիլմերի թեմատիկան ընտրելով.«Ես եւ ամուսինս ամեն բան անում ենք, որ մեր բալիկները մեծանան հեքիաթի մեջ: Ես միայն մի երազանք ու նպատակ ունեմ՝ անել նույնիսկ անհնարինը՝ նրանց երջանիկ տեսնելու համար»:

Մառա Սարուխանյանի ընտանիքը


Խոսելով աղջիկների եւ նրանց խնամելու մասին՝ նա ասել է.«Մեծ աղջիկս՝ Ալեքսանդրան, ինձ նման էներգիայով լի է, ամեն բանից ուրախանում է, իսկ Արիանան ավելի հանգիստ է բնավորությամբ եւ սիրում է ներդաշնակություն: Փորձում եմ ամեն բան այնպես անել, որ երկուսի համար էլ հետաքրքիր լինի: Ջանք չեմ խնայում, փորձում եմ ամեն բան հասցնել, համատեղել նրանց խնամքը տան գործերի հետ: Շնորհակալ եմ ամուսնուս. նա շատ հոգատար հայր է: Ամեն շաբաթ երեխաների հետ տարբեր վայրեր ենք հաճախում եւ շատ լավ ժամանակ անցկացնում: Իհարկե, հեշտ չէ, պահ է գալիս, որ ուզում ես գոնե ամսվա մեջ մեկ կամ երկու օր նվիրել ինքդ քեզ, բայց նաեւ հասկանում եմ, որ այս ամենը մի քանի տարի է: Կգա մի պահ, որ ես կկարոտեմ այս օրերը, անգամ այն, որ ամբողջ տնով մեկ խաղալիքներ են թափված:): Առաջիկայում ծրագրում ենք հանգստի մեկնել, բայց կրկին երեխաների հետ. չենք կարող մեր անգամ մեկ օրը պատկերացնել առանց այս երկու հրեշտակի»:

Մառա Սարուխանյանը


Մառան նշել է նաեւ, որ ուրախ է կրկին Հայաստանում ապրելու համար. «Երջանիկ եմ, որ վերադարձել ենք, եւ իմ բալիկներն ինձ պես իրենց մանկությունն անցկացնում են իրենց հայրենիքում: Դեռ շատ անելիքներ ունեմ, նրանց շատ բան պետք է ցույց տամ: Ուզում եմ՝ նրանք էլ ինձ պես սիրեն Հայաստանը եւ տեսնեն՝ ինչքան գեղեցիկ ու հարազատ է այն»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մառա Սարուխանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին