Ինքնամեկուսացման ռեժիմը խախտողները կարող են նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվել. ինչպե՞ս են աշխատելու շրջիկ խմբերը

Արտակարգ դրությունը երկարաձվելու հետ մեկտեղ, ի թիվս այլ փոփոխությունների, կառավարության անդամները հայտարարեցին, որ գործելու են 119 շրջիկ խմբեր՝ բժիշկ, ոստիկան եւ ԱԻՆ ներկայացուցիչ՝ վերահսկելու համար, թե ինքնամեկուսացված քաղաքացիները արդյոք պահպանո՞ւմ են այդ ռեժիմը: Շրջիկ խմբերի անհրաժեշտությունը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացատրել էր այն հանգամանքով, որ ասիմպտոմ բոլոր հիվանդներին շուտով առաջարկվելու է բուժվել տանը՝ հոսպիտալացնելով միայն առավել շատ բժշկական օգնության կարիք ունեցողներին: Իսկ որպեսզի ինքնամեկուսացվածները չլքեն ինքնամեկուսացման վայրը՝ սպառնալիք դառնալով շրջապատի առողջության համար, նախարարը ակնկալում է նաեւ քաղաքացիների օգնությունը: 

«Հայկական ժամանակ»-ը դիմեց Պարետատուն՝ խնդրելով մանրամասնել թե շրջիկ խմբերի եւ թե քաղաքացիների՝ վարակի տարածումը կանխելու մեխանիզմները: Փոխվարչապետի խորհրդական Բագրատ Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի ողջ տարածքը, ըստ բնակչության թվի եւ ռելիեֆի, բաժանվել է 119 մասի, որոնցից յուրաքանչյուրում ինքնամեկուսացվածների վերահսկողությունը տրվել է մեկ խմբի: Այս բաժանումը փոփոխելի է ինքնամեկուսացվածների թվաքանակի՝ այս կամ այն հատվածում աճի կամ նվազմանը զուգընթաց:

«Այս խմբի յուրաքանչյուր անդամն ունի իր գործառույթը. բժիշկն ամեն օր զանգում է իրեն կցված ինքնամեկուսացված անձանց՝ տեղեկանում նրանց ինքնազգացողության մասին, հարցնում՝ չունեն արդյոք ախտանշաններ, որոնց դեպքում ցուցված է թեստավորում: Ոստիկանը այցելում է եւ նշում՝ մարդը տանն էր, թե՝ ոչ: Եթե պարզվում է, որ մարդը տանը չէ, ոստիկանը սպասում է, որ վերադառնա եւ կազմում է արձանագրություն»,- ասաց Բադալյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ սանկցիա է կիրառվում տանից բացակայած ինքնամեկուսացված մարդու նկատմամբ՝ նա ընդգծեց, որ դա մեծապես կախված է այն հետեւանքներից, որոնց կհանգեցնի այդ բացակայությունը՝ եթե մարդը տանից դուրս է եկել զբոսնել-վերադարձել, նա արտակարգ դրության կանոնները խախտելու համար կտուգանվի 100-250 հազար դրամով, եթե մասնակցել է որեւէ բազմամարդ միջոցառման, որի ժամանակ իրենից վարակվել են այլք, ապա նա կարող է դատվել քրեական օրենսգրքով, եւ նրա համար սահմանվող պատիժը կախված կլինի իրենից վարակված անձանց առողջական վիճակով կամ, Աստված չանի, մահվան հանգամանքով:

«Եթե նրանից վարակված մարդը, ցավոք, չկարողանա հաղթահարել հիվանդությունը, ապա անփութորեն մեկ կամ ավելի մարդու մահվան պատճառ դառնալու հիմքով, ինքնամեկուսացման ռեժիմը խախտողը կարող է դատապարտվել նաեւ ազատազրման»,- նշեց Բադալյանը:

Պարետատունը ստուգում է բժիշկների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների աշխատանքը՝ համապատասխան համակարգչային ծրագրերի միջոցով: «Պարետատունը տեսնում է բժիշկների՝ ինքնամեկուսացված անձանց կատարած հեռախոսազանգերը՝ նրանց տեխնիկայի վրա տեղադրված ծրագրերով, այցերի ժամանակ ոստիկանները check-in են լինում, այդպիսով այցը եւս ֆիքսվում է»,- ասաց նա: Ոստիկաններն այց կատարում են՝ ըստ սահմանված առաջնահերթության. «Առաջնային այցելության հասցեներն են «փախուստները», երբ համակարգով կամ որեւէ այլ կերպ տեղեկանում ենք, որ մարդը լքել է ինքնամեկուսացման տարածքը, եւ այն մարդկանց տուն, որ չունեն բջջային հեռախոս»: Այդպիսի մարդկանց թվաքանակի մասին հարցին ի պատասխան՝ Բադալյանը նշեց, որ հիմա նրանք ինքնամեկուսացվածների 10-15 տոկոսն են կազմում, սակայն առաջիկայում այս թիվը կնվազի, քանի որ բջջային օպերատորները պատրաստակամ են նրանց նվիրել քարտեր, իսկ հեռախոսներ ձեռք բերելու հարցը թերեւս կլուծվի բարերարների կամ հենց բջջային օպերատորների նվիրատվությունների միջոցով:

Ինքնամեկուսացված անձինք իրենց անհանգստացնող խնդիրներով կարող են հեռաձայնել բժիշկներին: Այս շրջանում նշված շրջիկ խմբերի աշխատանքներում ներգրավված բժիշկները, որ համաբուժարանի աշխատակիցներ են, իրենց առօրյա բժշկական պարտականությունները չեն կատարելու, նրանք սպասարկելու եւ վերահսկելու են միայն ինքնամեկուսացված անձանց: Այն հարցին, թե արդյոք շատ ծանրաբեռնված չի լինի նրանց աշխատանքը, քանի որ ինքնամեկուսացված անձինք կարող են առողջական խնդիրներ ունենալ օրվա ցանկացած ժամի, ըստ այդմ՝ բժիշկները, փաստորեն, պիտի շուրջօրյա աշխատեն, Բադալյանն ասաց, որ հերթափոխ նախատեսված չէ, իսկ եթե այնպիսի պահեր լինեն, երբ բժիշկն այլ անձի է սպասարկում, խորհրդատվություն տալիս, ապա ինքնամեկուսացված անձինք կարող են զանգահարել թե Առողջապահության նախարարության եւ թե ԱԻՆ թեժ գծերին, ու անհրաժեշտ հետագա աշխատանքը կկազմակերպվի նրանց միջոցով:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պիտի քաղաքաղիներն անսան նախարարի հորդորն ու իրենք էլ վերահսկեն ինքնամեկուսացված անձանց տեղաշարժը՝ օգնելով պետությանը, եթե անձի առողջական վիճակի գաղտնիությունը սահմանադրական իրավունք է՝ Բադալյանը պատասխանեց. «Այո, մենք չենք պատրաստվում հրապարակել վարակված կամ ինքնամեկուսացված անձանց տվյալները, սակայն մարդիկ հաճախ  իրենք են հայտնում իրենց կամ իրենց ընտանիքի անդամի առողջական վիճակի մասին: Այսպես, եթե դուք գիտեք, որ ձեր հարեւանը ինքնամեկուսացված է, բայց տեսնում եք նրան դրսում, խանութում, կարող եք այդ մասին հաղորդել՝ զանգահարելով Պարետատան, Առողջապահության կամ Արտակարգ իրավիճակների նախարարությունների թեժ գծերին. տվյալները կենտրոնացվում են Պարետատանը»,- ասաց նա:

Օրեր առաջ տեսանք վարակված անձի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունք՝ Մարտունիում նրա տան դարպասի վրա անհարգալից գրառում էր կատարվել՝ սպառնալիքի պարունակմամբ. ինչ երաշխիք կարող է ունենալ զանգահարողը, որ ինքնամեկուսացման վայրը լքող իր հարեւանն իրենից «վրեժխնդիր» չի լինի տեղեկության փոխանցման համար. այս հարցին ի պատասխան՝ Բադալյանը հաղորդեց, որ Պարետատունը ոստիկանին տվյալ վայր ստացված տեղեկությունը ստուգելու ուղարկելիս չի նշում, թե ինչպես է ստացվել ինքնամեկուսացված անձի՝ տնից հեռանալու մասին լուրը՝ համակարգչային համակարգի միջոցով, թե որեւէ այլ կերպ: «Ոստիկանն ինքը չի իմանում, թե մենք ինչու ենք իրեն ուղարկում այդ հասցե՝ տեղեկություն ստուգելո՞ւ, թե՞ հենց իրեն փորձելու համար: Այնպես որ տեղեկատվությունը փոխանցողի գաղտինությունը երաշխավորված է»,- ասաց Բադալյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենաբարձր ցուցանիշը՝ 186 դեպք: Այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ:

Տպել
3587 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել