Հանրային խորհրդի նոր կազմը ձեւավորված է

27/12/2018 schedule11:47

Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է։ Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։

Նրանք են՝

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ),

Վազգեն Յակուբյանը (Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդիանդամ)

Գաբրիել Ջեմբերջյանը (բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ),

Արմեն Էլբակյանը (ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար),

Սմբատ Լպուտյանը (շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, նախկինում ՀԽ անդամ)

Արսեն Ղազարյանը (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ)

Էդուարդ Ղազարյանը (ֆիզիկոս, ֆիզմաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,  Կրթության և գիտության նախկին նախարար, նախկինում ՀԽ անդամ)

Արշակ Սադոյանը (քաղաքական, հասարակական գործիչ, 1990-2007 թթ․՝ ԱԺ պատգամավոր, նախկինում ՀԽ անդամ)

Արծրուն Պեպանյանը (հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, մի շարք գրքերի հեղինակ, որտեղ ներկայացվում են Հայաստանի առջև ծառացած խորքային խնդիրները և դրանց լուծման ուղիները),

Մարատ Ատովմյանը (փաստաբան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի մենթորների խմբի համակարգող)

Հայրապետ Գալստյան (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր ուռուցքաբան),

Ռուզան Ղազարյանը (հասարակական գործունեություն մարզերում, միջազգային և տեղական կառույցների կողմից մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի ղեկավար և խորհրդատու)

Անահիտ Բախշյանը (հասարակական, քաղաքական, գործիչ, ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ),

Հայկ Սարգսյանը (ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկինում ՀԽ անդամ),

Վարդան Մարաշլյանը («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն, ՀՀ սփյուռքի նախակին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու):

Վարդան Մարաշլյանն ընտրվել է վիճակահանության արդյունքում, քանի որ  համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի՝ ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն։ Հավասար ձայներ հավաքած թեկնածուներն էին Վարդան Մարաշլյանը, Ռուբեն Մելիքյանը (Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան) և Սամվել Ճզմաչյանը (Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀ ՖԲԱ ներկայացուցչության ղեկավար)։

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը մեկնարկել էր սեպտեմբերի 6-ին՝  ՀՀ վարչապետի ներկայացմամբ կառավարության նիստում Հանրային խորհրդի առաջին 15 անդամների հաստատմամբ (Վազգեն Մանուկյան, Անահիտ Աղոյան, Գագիկ Գինոսյան, Աշոտ Հակոբյան, Հովհաննես Հովհաննիսյան, Կառլոս Ղազարյան, Հարություն Մեսրոբյան, Հովիկ Մուսայելյան, Բաբկեն Պիպոյան, Յուրի Ջավադյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Արմեն Տեր-Տաճատյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Նարինե Թուխիկյան (պատգամավորական մանդատ ստանձնելու նպատակով դադարեցրել է ՀԽ անդամակցությունը), Վարդան Ազատյան (դադարեցրել է ՀԽ անդամակցությունը)):

Այնուհետև սկսվել էր Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ 

Հոկտեմբերի 10-ին Հանրային խորհրդի նորանշանակ անդամները հայտարարությամբ դիմել էին հասարակությանը՝ ընդգրկվելու ՀԽ հանձնաժողովներում (ընդգրկվել է ավելի քան 1000 անդամ)։ Հանձնաժողովների ձևավորումն ավարտվել էր հանձնաժողովների կողմից նախագահների ընտրություններով։ 

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանձնաժողովների ընտրված նախագահները համալրել են Հանրային խորհրդի կազմը (Լարիսա Ալավերդյան՝ ՀԽ քաղաքացիական հարցերի հանձնաժողովի նախագահ, Կորյուն Առաքելյան՝ ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, Արմեն Բալդրյան՝ ՀԽ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախագահ, Լևոն Գրիգորյան՝ ՀԽ առողջապահության հանձնաժողովի նախագահ, Կարինե Դանիելյան՝ ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գագիկ Եգանյան՝ ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ, Կարեն Զադոյան՝ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հովհաննես Թադևոսյան՝ ՀԽ ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ, Վարդան Համբարձումյան՝ ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գագիկ Մանասյան՝ ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, Գևորգ Մկրտչյան՝ ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, Վազգեն Սաֆարյան՝ ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Գոռ Վարդանյան՝ ՀԽ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գեղամ Օհանյան՝ ՀԽ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ)։

Այսպիսով, Հանրային խորհրդի վերջին 15 անդամների ընտրությամբ ավարտվել է կառույցի ձևավորման գործընթացը։ 

Տպել
2786 դիտում

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է