1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական մի քանի ընկերություն խորհրդատվություն է ստանում ԱՄՆ-ում իր գաղափարը պատենտավորելու համար

Հայկական մի քանի ընկերություն խորհրդատվություն է ստանում ԱՄՆ-ում իր 
գաղափարը պատենտավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ընկերություններն առավել հեշտությամբ կկարողանան օտարերկրյա ներդրումներ ներգրավել` իրենց գաղափարի պատենտավորման, ապրանքանշանների գրանցման և հեղինակային իրավունքի պաշտպանության դեպքում: Այսպես է կարծում Սիլիկոնային հովտում գործող «Hickman Palermo Becker Bingham» ընկերության պատենտների իրավաբան Խաչատուր Պապանյանը: «Մտավոր սեփականության պաշտպանության ոլորտը մեծ մասամբ կապված է տեխնոլոգիաների պաշտպանության հետ: Երբ պատենտ ես ստանում, դա արդեն քոնն է, դու դա օգտագործելու իրավունք ես ստանում` դրանով իսկ կանխելով մյուսների կողմից այդ միտքը օգտագործելու հնարավորությունը: Ամերիկյան ներդրողների մոտ հայկական ընկերությունների հանդեպ որոշակի թերահավատություն կարող է լինել, որովհետև քիչ են լսել կամ երբեք չեն լսել Հայաստանի մասին, բայց պատենտները կարող են տալ հավաստիացումը, որ նրանք կարող են մտել այդ շուկա և օգտագործել այդ գաղափարն ու շահույթ ստանալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կարծիք հայտնեց իրավախորհրդատուն: Նրա խոսքով` այս պահին ամերիկյան ընկերությունը, որտեղ նա աշխատում է, իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում հայկական մի քանի ընկերությունների, որոնք ցանկանում են դիմել պատենտավորման համար: 

Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք հաճախ է պատահում, որ հայկական ընկերությունը ցանկանում է պաշտպանել իր գաղափարը, բայց պարզվում է, որ այն արդեն գոյություն ունի աշխարհում` Խաչատուր Պապանյանն ասաց. «Գործընթացն այնպես է, որ թե ամերիկյան ընկերությունները, թե հայկականները, պրակտիկորեն չեն իմանա, մինչև չդիմեն: Կարող ես տարբեր որոնման համակարգերով` Google, Google Patents, փնտրել-տեսնել արդյոք այդ միտքը մինչ այդ պատենտավորվել է, թե ոչ: Բայց դա հստակ չէ, քանի որ Պատենտների և ապրանքային նշանների ԱՄՆ գործակալությունը(USPTO) կատարում է որոնումներ իր համակարգում և երբեք չգիտես` ինչ կգտնեն: Բայց եթե հայկական ընկերությունները, որոնք ի դեպ շատ լավ որակի գործ են անում, որևէ ոլորտում խորացել են, իրենք արդեն գիտեն այդ ոլորտն ինչ մակարդակի վրա է ու իրենց գաղափարը նոր է, թե ոչ»,-հավելեց իրավաբանը: 

Ինչ վերաբերում է ամերիկյան գործակալության կողմից մտավոր սեփականության պաշտպանության գործընթացին, ապա, ըստ Պապանյանի, այն և ժամանակատար է, և ծախսատար: Չնայած կան ժամանակատարությունը կրճատելու շրջանցումներ, բայց դա էլ իր հերթին լրացուցիչ գումար է պահանջում: «Միացյալ Նահանգներում պատենտ ստանալու գործընթացը տևում է 3-5 տարի, ճշգրիտ գումարը դժվար է ասել, բայց միջինում 25 հազար դոլար ամեն պատենտի համար»:

Անդրադառնալով հարցադրմանը, թե ԱՄՆ-ում մինչ օրս գյուտի համար քանի արտոնագիր է տրվել հայկական ընկերությունների կամ անհատների` Խաչատուր Պապանյանը նշեց, որ 2016 թվականի վիճակագրությամբ 18 դիմորդ է եղել Հայաստանից, բայց նրանց մեծամասնությունն աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում: «Ինձ թվում է` հայկական կազմակերպությունից դեռևս չկա: Բայց մենք արդեն մի քանի ստարտափերի հետ աշխատում ենք և մոտակա մեկ-երկու տարում հույս ունեմ, որ մի քանի դիմորդ կունենանք»,-ավելացրեց իրավախորհրդատուն:

Խաչատուր Պապանյանը Երևանում մասնակցում էր «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների կազմակերպած «Irava-Tech» իրավատեխնոլոգիական համաժողովին, որն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]