13:50  ,  12 սեպտեմբերի, 2017

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը մեկնում է Լիտվա

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը սեպտեմբերի 15-17-ը երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարին, որի կազմակերպիչն է Լիտվայի լրագրողների միությունը:

13-րդ անգամ անցկացվող ավանդական մրցաշարում այս տարի հանդես կգան 9 լրագրողական թիմեր՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ Վրաստանից։

Մրցաշարը տեղի կունենա մեկ օրում եւ բոլոր թիմերը 15 րոպե տեւողությամբ խաղերում կմրցեն իրար հետ:

Նախորդ տարի Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երրորդ տեղն էր գրավել այս մրցաշարում:

Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի 1 մարզիչով ու 12 խաղացողներով: Թիմի մարզիչն է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, իսկ ավագը՝ Դավիթ Ալավերդյանը։ NEWS.am-ը թիմում ունի 2 ներկայացուցից:

Լրագրողները Լիտվա են մեկնում գլխավոր հովանավոր «Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցությամբ, հովանավորներ են՝ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը եւ «Ռոստելեկոմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում