Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Երեւան: Զվարթնոց օդանավակայանում Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանին եւ մեդալակիրներին դիմավորեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ռուսլան Բաղդասարյանը, հայկական բռնցքամարտի ներկայացուցիչները, մարզիկների հարազատներն ու երկրպագուները:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել էր 5 մեդալ: Չեմպիոնի կոչումը նվաճել էր Անուշ Գրիգորյանը: Անի Հովսեփյանը դարձել էր փոխչեմպիոն, իսկ Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել էին բրոնզե մեդալ: