Տարածքների վերադարձով չպետք է վտանգվի անվտանգության համակարգը. Էդվարդ Նալբանդյան

18/09/2017 schedule16:53

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԼՂՀ հարցի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: Կարեւորագույն մոտեցումներից առաջինը, նշեց ՀՀ արտգործնախարարը, բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու մոտեցումն է: Երկրորդը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Բանակցային գործընթացի հիմքում, հիշեցրեց Նալբանդյանը, խարսխված է նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, որոնք որդեգրված են եռանախագահների ու միջազգային կառույցների կողմից:

«Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ ընդունում է այս սկզբունքները, որպես բանակցությունների համար հիմք, իսկ Ադրբեջանը բացառում է: Չի կարող կարգավորում լինել, քանի այս սկզբունքները չեն ամրապնդվել: Միջազգային միջնորդների դիրքորոշումները ներկայացված են եռանախագահ երկրների ներկայացուցիչների 5 հայտարարությունում, որին մենք բազմիցս տվել ենք մեր համաձայնությունը: Միջազգային հանրությունը սատարում է Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ նրանց արած հինգ հայտարարությունը»,- շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

Երրորդ մոտեցումը, ըստ արտգործնախարարի, դա Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորումն է: Այսինքն՝ պարզաբանեց Էդվարդ Նալբանդյանը, խնդրի ցանկացած հանգուցալուծում պետք է Արցախի ժողովրդի անվտանգության հստակ երաշխիքներ տա:

Չորրորդ մոտեցումը, Նալբանդյանի խոսքով՝ վերաբերվում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու քայլերին, նախկինում ձեռք բերված համաձայնություններին, հավատարմությունը: Իսկ Ադրբեջանը հետագայում մշտապես խախտում է իր խոստումներն ու հրաժարվում պայմանավորվածություններից:

«Սակայն ոչինչ աննկատ չի անցնում եւ ամեն ինչին չափ ու սահման կա. այս ամենի ապացույցը եռանախագահների հասցեական հայտարարություններն են, որով փորձում են ուշքի բերել Ադրբեջանին, կոչ են անում հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին, զերծ մնալ եռանախագահ երկրների հասցեին ուղղված քննադատություններից, համաձայն շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, չփորձի Մինսկի խմբի ֆորմատն այլ ձեւաչափերով փոխարինել»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը եւ շեշտեց, որ Հայաստանը, համանախագահ երկրների հետ համատեղ, շարունակելու է հարցի խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանն ուղղված ջանքեր գործադրել:  

Հինգերորդ կարեւոր մոտեցումը, ինչպես ներկայացրեց ՀՀ արտգործնախարարը, դա բանակցային գործընթացին Արցախի լիակատար մասնակցության մոտեցումն է: «Եռանախագահները կիսում են այս մոտեցումը, սակայն Ադրբեջանը դեմ է այս մոտեցմանը՝ մոռանալով, որ 1994 թվականից սկսած հենց Արցախն էր բանակցային կողմ: Փաստերը քմահաճույքներ չեն. Հիմնահարցի հանգուցալուծումը, անպայման պետք է հաշվի առնի Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից միայն այն պատճառով, որ Ադրբեջանը դեմ է դրան»,- նշեց Նալբանդյանը:  

Այնուհետեւ Նալբանդյանը ներկայացրեց պարզաբանեց եռանախագահների կողմից կողմերին հնչող առաջարկությունների էությունը: Անդրադառնալով Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցին՝ Նալբանդյանը նշեց, որ այդ կարգավիճակը պետք է լինի այն ամենն, ինչ ունի Արցախը ներկայումս եւ գումարած դրան, միջազգային հանրության կողմից դա պետք է ճանաչվի, բայց միջանկյալ՝ ոչ վերջնական:

«Ինչ են ասում եռանախագահները, ասում են, որ հարցի կարգավորման համար պետք են անվտանգության երաշխիքներ: Այսինքն՝ բազմաշերտ նշանակում է ոչ միայն բազմազգ  խաղաղության պահպանման ուժեր Արցախի շուրջ, այլեւ պետք է ճանաչվի, որ Հայաստանը երաշխավորն է Արցախի անվտանգության: Մենք՝ ինքներս ենք ասում, որ այո, մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք, բայց դա պետք է միջազգային հանրության կողմից ճանաչվի եւ ընդունվի: Իրականության մեջ ինչ կա, բավականին լուրջ երաշխիքներ են: Անվտանգ ցամաքային կապ պետք է ունենա Հայաստանը Արցախի հետ, ոչ թե պարզապես ցամաքային ճանապարհը, այլ անվտանգ կապ, որպեսզի այն զենքերը, որ այսօր ունի Ադրբեջանը, չկարողանա կիրառել ու խզել այդ կապը»,- նշեց արտգործնախարարը:

Նալբանդյանը անդրադարձավ նաեւ հարցին, որ բոլոր տեղահանված անձիք եւ փախստականները պետք է իրավունք ունենան վերադառնալու: Այս առումով նշեց, թե իհարկե ,պետք է ունենան, բայց ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ հայերը:

Տարածքների վերադարձի հարցի մասին էլ ասաց, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորման եւ անվտանգության համակարգին վտանգ չի հասնելու:

Հարց եղավ նաեւ, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը: Այս առումով արտգործնախարարը նշեց. «Եթե լինի պատերազմ եւ այդ պատերազմը հնարավոր չլինի կասեցնել, ապա Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը ու դրանով վերջ կդնի բանակցային գործընթացին: Խնդիրն այն չէ, որ Հայաստանը չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, այլ պարզապես փորձում ենք հարցի լուծման խաղաղ բանակցային գործընթացը շարունակել: Մենք շարունակելու ենք խաղաղ բանակցությունները, քանի դեռ դրանցով հնարավոր է խուսափել պատերազմից ու հասնել խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը»:

Տպել
2830 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ