×


Սիրուշոյի նոր տեսանյութը՝ հղի չլինելու լուրերը հերքելու համար

Սիրուշոն շուտով երրորդ անգամ կմայրանա: Երգչուհին որոշել է անդրադառնալ, ինչպես նշել է, իր մասին լսած ամենամեծ անհեթեթություններից մեկին, որ երեխաներին իրականում ինքը չի ունենում, իր փոխարեն ուրիշն է դա անում:

«Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաեւ փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում՝ պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս: Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ես նման միտք երբեք չեմ ունեցել, ու դրա կարիքն էլ չի եղել»,- գրել է նա:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)



Սիրուշոն նշել է, որ մայրանալը համարում է իր առաքելությունը. «Ո՛չ կազմվածքիս մասին եմ մտածել, ո՛չ ժամանակիս, ո՛չ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել»։

Սիրուշոն մարտին է բացահայտել երրորդ երեխայի սեռն ու ազգային տարազով տիկնիկների միջոցով հայտնել է, որ Ռոբերտին եւ Միքայելին միանալու է քույրիկը:

Օրեր առաջ երգչուհին գեղեցիկ ֆոտոշարք էր հրապարակել՝ ամբողջությամբ սպիտակ զգեստով ու զարդերով: Լուսանկարներին կից երգչուհին գրել էր.«Պայքար՝ ողջ պատմության ընթացքում հայերին ուղեկցող բառ ու ճակատագիր: Պայքար երկիր չկորցնելու համար, հայ մնալու համար... Հուսով եմ՝ մեր սերունդը կկարողանա այնպես ապրել ու պայքարել, որ ապագա սերունդները պայքարեն միայն անձնական նպատակների ու երազանքների համար... Որ երեխաներ ունենալիս մտահոգությունը լինի ոչ թե երկիր ունենալու հարցը, այլ այդ ապահով երկրում ուրախ երեխաներ մեծացնելը»,- գրել է նա:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)



Լուսանկարներից մեկն էլ այսպիսի գրառում է ուղեկցում.«Հայ կինը միշտ հպարտ է կանգնում՝ պահպանելով ժառանգությունը սերնդեսերունդ»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին