211652_close_icon
views-count1699 դիտում article-date 18:19 22-10-2019

Արսեն Բաբայանի ձերբակալումն իրավական «բեսպրիդելի» ցուցադրություն է, ինչպես նաև խոսքի ազատության ճնշում. Աղասի Ենոքյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արսեն Բաբայանի ձերբակալությունը մի քանի նպատակ է հետապնդում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացներին և ՀՀ ներքաղաքական ներկայիս իրավիճակին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/10/22/yenokyan/3123155?fbclid=IwAR3xiYBIE4nDCoEn6kc9bRWjuaeYAJ5zv16QU9r3s7ASI0CBUYr_AMFaMgc]Tert.am[/url]-ը։ «Այս ձերբակալությունը առաջինը՝ ոչ միայն իրավական« բեսպրիդելի» արտահայտում է, այլ այդ «բեսպրիդելի» ցուցադրությունն է բոլորին, որ հասկանան՝ բոլորին ցանկացած պահին, ցանկացած հանգամանքների դեպքում կարելի է գտնել ինչ-որ հոդվածների համադրություն, ըստ որի՝ նրանց կարելի է ձերբակալել»,- ներկայացրեց քաղաքագետը: «Երկրորդը՝ սա լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, որպեսզի նա վերջապես հրաժարվի ՍԴ-ի նախագահի իր պաշտոնից: Եվ երրորդ՝ սա խոսքի ազատության նկատմամբ ճնշում է, որովհետև պարոն Բաբայանը ակտիվ հասարակական դիրքորոշում ուներ և շատ հաճախ էր քննադատական խոսքերով հանդես գալիս»,- ասաց նա:Քաղաքագետը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում չկա այնպիսի մի մարդ, որի նկատմամբ հնարավոր չլինի իրավական միջոցներով քրեական գործեր հարուցել: Բաբայանի գնահատմամբ՝ Փաշինյանը այս հայտարարությամբ նկատի ուներ, որ Հայաստանում բոլորը մեղավորներ են: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/10/22/yenokyan/3123155?fbclid=IwAR3xiYBIE4nDCoEn6kc9bRWjuaeYAJ5zv16QU9r3s7ASI0CBUYr_AMFaMgc]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր