ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ 4 հուլիսի 2019 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների համար: Հպարտ ենք, որ ամերիկահայ համայնքն իր ուրույն ներդրումն է ունեցել ԱՄՆ-ի զարգացման և բարգավաճման գործում՝ հանդիսանալով մեր երկու երկրները կապող կարևոր կամուրջ: Անցած մեկ տարվա ընթացքում աննախադեպ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում: Ժողովրդավարությունը վերահաստատվեց մեր երկրում: Վերացան խոսքի ազատության սահմանափակումները: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորվեց նոր կառավարություն, որը վճռական քայլեր է ձեռնարկում օրենքի գերակայության հաստատման և ժողովրդավարության նվաճումներն ամրապնդելու ուղղությամբ: Այսօր առաջնային են արդարադատության համակարգի բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Մենք մեծապես գնահատում ենք անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Այն մշտապես կարևոր նշանակություն է ունեցել մեր երկրի զարգացման համար: ԱՄՆ-ի օժանդակությունն այսօր ևս թույլ կտա առավել սահուն ու արագ իրականացնել բարեփոխումները և անշրջելի դարձնել ժողովրդավարությունը Հայաստանում»: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Երևանում վերջերս կայացած Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը: Այն դարձավ մեր երկրների միջև ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունների առաջընթացի վկայությունը: Հայաստանը շահագրգռված է կատարելագործել այդ հարաբերությունները և զարգացնել երկկողմ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում: «Մեծապես կարևորում եմ ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի հասնել խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և անվտանգության: Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ` մաղթելով խաղաղություն, հետագա առաջընթաց և բարօրություն»,-ասվում է ուղերձում: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամությունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստակամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար: Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ անգնահատելի ավանդը՝ մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում», -մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |