Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

ՀՀԿ-ի պես ընդդիմությունը երանություն է Փաշինյանի համար

Բանից պարզվում է, որ Երևանում աղբահանության կազմակերպման առաջնային խոչընդոտը ՀՀԿ-ն է։ Այն նույն ՀՀԿ-ն, որը ընդամենը մեկ տարի առաջ մերժվեց, հեռացվեց և որպես վերջնական արդյունք ջախջախվեց։ Իհարկե, ՀՀԿ-ն շատ մեղքեր է գործել և իր գոյությամբ քաղաքական ուժն արդեն ինքնին մեղավոր է։ Բայց մի՞թե արդար է սեփական անկարողությունն ու աշխատունակության բացակայությունը բարդել այդ քաղաքական ուժի վրա։ Մի՞թե արդարացված է անցյալի պատրանքից քաղաքական խրտվիլակ ստեղծել ու դրա հիմքի վրա երևակայական պայքար նախաձեռնել։

Հարցը աղբահանությունը չէ, եթե այսօր չի հաջողվում դրա կազմակերպումը, ապա վաղը վստահաբար կստացվի։ Խնդիրն արժեքային է, կամ էլ արժեքային վակուումը, որի մասին էլ հենց ուզում ենք խոսել։

Հեղափոխությունից առաջ քաղաքական համակարգում գործում էր հետևյալ տրամաբանությունը․ Կային հրեշավոր իշխանություններ՝ վերջին 20 տարիներին ՀՀԿ-ի մարմնավորմամբ, ու փրկչի առաքելությամբ ընդդիմադիրներ։ Փաստորեն համակարգը կառուցարկվում էր ՀՀԿ-ի դիվականացման հիմքի վրա, իսկ ընդդիմադիրների միակ առաքելությունն էլ գոռալն ու հայհոյելն էր՝ անպատասխանատվության գործիքակազմի ամբողջ հմայքով զինված։

Հեղափոխությունից հետո հույսեր էին նշմարվում, որ քաղաքական համակարգը կհաղթահարի չգոյության այս պատնեշները, ու դիվականացման ու անհասցե հայհոյանքներին փոխարինելու կգան դիսկուրսն ու տրամախոսությունը։

Բայց, ինչպես երևում է, մենք չափազանց լավատես էինք։ Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականությունը վերստին կազմակերպվում է նույն տրամաբանությամբ՝ միայն թե տեղերն ու դերերն են փոխվել։ Այսինքն` նորից շարժվում ենք դիվականացման ճանապարհով, բայց այս անգամ արդեն առաքելությունն այդ ստանձնել է իշխանությունը՝ իր քարոզչական զինանոցի բոլոր գործիքները ուղղելով ՀՀԿ-ի դեմ։

Առաջ քննադատության թիրախը իրական էր՝ տեսանելի ու շոշափելի։ Մարդիկ գիտեին, որ քննադատում են գոյություն ունեցող իշխանությանը՝ ՀՀԿ-ի մարմնավորմամբ։ Իսկ հիմա քննադատության թիրախ է դարձել չգոյությունը, պատրանքը՝ ու նորից ՀՀԿ-ի մարմնավորմամբ։ Տպավորություն կա, որ այդ պատրանքը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կամքով կամ էլ՝ լուռ համաձայնությամբ։ Ակնհայտ է, որ համանման ընդդիմություն ու ընդդիմախոսներ ունենալն արդեն իսկ երանություն է, քանի որ մերժված անցյալի առաջնային դերերում հայտնվելը տրամաբանորեն խոչընդոտում է քաղաքական մրցունակ հակառակորդների ի հայտ գալու հնարավորությունը։

Հեղափոխությունից առաջ ՀՀԿ-ի վրա ատելության քարեր շուռ տալը դեպի ապագա հայացք ուներ։ Այդ ապագայի մեջ իշխանության կազմաքանդման հեռանկար էր նշմարվում։ Իսկ հետհեղափոխական Հայաստանում ՀՀԿ-ի վրա քարեր շուռ տալը հայացք է դեպի անցյալը։ Այս պայմաններում քաղաքական դիսկուրս լինել չի կարող։ Ընդդիմության հավակնություն ունեցող ՀՀԿ-ի բոլոր քննադատությունները հակառակ էֆեկտ են ստանում՝ քանի որ քննադատության հասցեատերերը ներկային վերաբերող քննադատությունը տանում են դեպի անցյալ՝ հիշեցնելով նախկին իշխանությունների սխալները։ Ինչպես տեսնում ենք՝ այսպիսի պայմաններում քննարկում ու բանավեճ լինել չի կարող, քանի որ դեպի ապագա տշվող գնդակը պտտվում ու թռչում է դեպի անցյալ։

Ահա այսպիսի քաղաքական համակարգ է կառուցում Փաշինյանը, ինչը չափազանց վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար։ Մի՞թե Փաշինյանը վախենում է իրական ընդդիմությունից, արդյո՞ք նա չի հասկանում, որ որակյալ ընդդիմության ձևավորումը հենց իր շահն է, կառավարության շահն է և, վերջապես, պետության շահն է։

Եթե չկա քաղաքական լուրջ դիսկուրս, ապա չի կարող նաև կենսունակ քաղաքական համակարգ լինել։ Եթե չկա քաղաքական կենսունակ միջավայր, ապա առաջին հերթին խոցելի է դառնում հենց պետությունը, քանի որ քաղաքական մրցակցության բացակայությունը մարդկանց հիմարացնելու և պետությունը ճահճացնելու շատ վատ սովորություն ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում