Իրանի խորհրդարանի նոր ընտրված պատգամավոր Ֆաթիմա Ռահբարը մահացել է կորոնավիրուսից՝ հայտնում է Tasnim գործակալությունը:
Ռահբարը ընտրվել է այս տարվա փետրվարի 21-ին անցկացված տասնմեկերորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ որպես Թեհրանի ներկայացուցիչ, նա խորհրդարանական աշխատանքի փորձ ունի և եղել է յոթերորդ, ութերորդ և իններորդ գումարումների անդամ:
Այս պահի դրությամբ փետրվարի 19-ից, երբ Իրանի իշխանություններն առաջին անգամ հաղորդել են կորոնավիրուսի մասին, երկրում գրանցվել է վարակի 4747 դեպք, որից 124-ը` մահացու: Կորոնավիրուսը առկա է բացարձակապես Իրանի բոլոր նահանգներում, դեպքերի ամենամեծ քանակը գրանցվել է Թեհրանում: