Քաղաքական 13:05 20/03/2021 Հայաստան

Անցնող շաբաթը՝ անվտանգության տեսնակյունից

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է հրապարակել՝ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին

«Զորավարժություններ․ Հայաստան 2021

Մարտի 16-ին, Հայաստանի Զինված ուժերի օպերացիոն բոլոր ուղղություններով մեկնարկել է մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, որին մասնակցում է մոտ 7500 զինծառայող, մոտ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին ներգրավված են նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։

ՀՀ ՊՆ ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանում ԶՈՒ առջև ծառացած խնդիրներին, բանակի վերափոխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու ընթացիկ բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Շաբաթվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ, ֆոտոշարքեր է տարածել ԶՈՒ տարբեր բանակային կորպուսներում անցկացվող զորավարժություների վերաբերյալ։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

ԳՇ ղեկավարության շուրջ ծավալվող իրադարձությունները կանգ չեն առնում, ավելին՝ վարչական դատարանի վճռից հետո դրանք նոր ակտիվացում են ապահովել։
Հիշեցնենք, որ Կառավարությունը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ նախագահի աշխատակազմն էլ հայտնել էր, թեԱրմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Նշենք, որ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել վարչական դատարան։ Մեկն արդեն վարույթ է ընդունվել։ Գասպարյանի փաստաբանը միջնորդել է՝ հայցի ապահովման միջոց կիրառել, որի բավարարման դեպքում Օնիկ Գասպարյանը վերականգնվում է պաշտոնում և շարունակում է զբաղեցնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը՝ մինչև դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը։

Ներկայացված երեք հայցերը մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որոնցից այս պահին վարույթ է ընդունվել դեռևս երրորդը՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայության ճանաչման հարցով։

Դատարանը բավարարել է գեներալ-գնդապետի փաստաբանի միջնորդությունը, ինչի արդյունքում Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, քանի դեռ դատական վեճը չի կարգավորվել։

Միաժամանակ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունների կողմից դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ են գործադրվում՝ կապված Օնիկ Գասպարյանի հայցադիմումների հետ։

Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանը հաստատել է, որ մարտի 17-ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատարան, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ է պահել ԲԴԽ-ին։

Մարտի 18-ին լրատվական կայքերում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Օնիկ Գասպարյանը մարտի 18-ի առավոտյան 8։30-ից իր աշխատասենյակում է և բնականոն աշխատանքային ռիթմի է անցել ԳՇ պետի կարգավիճակում։

Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հաստատել է այն տեղեկությունները, որ Օնիկ Գասպարյանը ներկայացել է աշխատանքի։
Սակայն երեկ, կայքերից մեկի հարցմանն ի պատասխան ԳՇ ԺՊ նշանակված Ստեփան Գալստյանը հայտնել է, որ ինքը կատարում է պետի պարտականությունները, և Օնիկ Գասպարյանին նախարարությունում չի տեսել։

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչն էլ Վարչական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Տիրան Խաչատրյանին ազատ արձակելու Արմեն Սարգսյանի հրամանագիրը կասեցված է:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչները դիմել են դատարան՝ նախագահի փետրվարի 24-ի հրամանագրի վիճարկման հայցով՝ խնդրելով, որ դատարանն անվավեր ճանաչի այդ հրամանագիրը, որովհետև Խաչատրյանի ու նրա ներկայացուցիչների կարծիքով՝ այդ հրամանագիրն ընդունվել է Սահմանադրության և օրենքների խախտումներով: Դատարանը մարտի 10-ին վարույթ էր ընդունել գործը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ մարտի 10-ից իր վստահորդ Տիրան Խաչատրյանը արձակուրդում է: Ավետիքյանը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ այս գործով ՊՆ Վաղարշակ Հարությունյանը երկու հրաման է ստորագրել:

Խաչատրյանի շահերի ներկայացուցչի խոսքով՝ նրանք դատարան են ներկայացնել միջնորդություններ նախարարի «անօրինական ակտերի» դեմն առնելու համար: Դատարանին միջնորդություն են ներկայացրել՝ Պնախարարին ևս պատասխանող կողմ ներգրավելու մասին:

Փաստաբանը նաև հայտնել է, որ մարտի 16-ին, Տիրան Խաչատրյանը եղել է ԳՇ-ում, այնտեղ նրա մուտքին որևէ մեկը չի խոչընդոտել, և իր դիտարկմամբ՝ Տիրան Խաչատրյանը այժմ հանդիսանում է ԳՇ պետի 1-ին տեղակալ ու պետք է շարունակի կատարել իր պարտականությունները:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Մարտի 15-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը ռազմագերի չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ-ում ձերբակալված հայ զինվորականներին:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով տվյալ հայտարարությանը, նշել է, որ դա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Նաղդալյանը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ռազմական գործողություններից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքն ու մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց։

ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն և Ջեքի Սփիերը մարտի 16-ին ներկայացրել են բանաձև, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել ԼՂ 2020 թվականի պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել Ներկայացուցիչների պալատի 31 անդամ:

Մարտի 17-ին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցրել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն:
Նշենք նաև, որ Շիրակի մարզի գերեվարված 62 զինծառայողների ծնողների մի մասն Արցախում են։

Ըստ Սարապատի համայնքապետ Արտուշ Մանուկյանի՝ ծնողներին հայտնել էին, որ հնարավոր է գերիների նոր խումբ վերադառնա, սակայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ խանգարող հանգամանքներ են ի հայտ եկել։

Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ անհապաղ օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով լքել իրենց տները:

Խորհուրդը նաև կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զբաղվել հայ գերիների ազատման հարցով։

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը ևս հայտարարություն է տարածել, հայտնելով, որ ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել 2020 թվականի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին՝ նրանց խոշտանգումների ենթարկելով ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս։

Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը նշել է, որ հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում և խոշտանգումները նողկալի են և համարվում են պատերազմական հանցագործություն:

Կազմակերպությունը զրուցել է նաև 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն նկարագրել են իրենց և այլ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները։

Սյունիքի մասին

Մարտի 14-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում Կապանի շրջակայքում գտնվող մարտական հենակետերից մեկի զինծառայողները ցույց են տալիս իրենց ծառայության ոչ բարվոք պայմանները։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովել, չունեն կենցաղային հիգիենիկ միջոցներ, պայմաններ, անգամ ինքնաձիգերի պահեստատուփերն են դատարկ։

Դիրքապահների խոսքով՝ ոչ ռազմական ոստիկանությունն է աշխատում, ոչ էլ ԱԱԾ-ն, ադրբեջանցիներն էլ օրերս հանգիստ մտել են Կապան, նկարել ու հեռացել։

Նույն օրը Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվել են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով:

Այնուհետև խնդիրները տեսանյութում բարձրաձայնած դիրքի պատասխանատուն կանչվել է Ռազմական ոստիկանություն, իսկ ավելի ուշ նույն ջոկատի կամավորներն արդեն «հերքել» են իրենց իսկ ասածը, պնդելով, թե ավելի վաղ տեսանյութն արվել է այլ նպատակով։ Սակայն ակնհայտ է, որ «հերքումն» արվել է ճնշումների և սպառնալիքների ներքո։

Փորձագետները ևս նշել են այդ տեսանյութի վտանգավորության մասին, հրատապ քայլեր ձեռնարկելու և սկզբնական փուլում նվազագույն պայմաններ ապահովելու, զորքերում անձնակազմի հետ բացատրական, բարոյահոգեբանական աշխատանքը ուժեղացնելու վերաբերյալ։

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով նշված խնդրին, վստահեցրել է, թե հենակետում անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա։

Շաբաթվա ընթացքում ԱԱԾ-ն Կառավարությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է արգելել առանց թույլտվության տեսանկարահանել սահմանակից պետության տարածքը։
Նախագծում, որպես հիմնավորում նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար, լրագրողները պետք է ունենան ՀՀ ԱԱԾ մարմինների համաձայնությունը և նախապես գրավոր դիմեն ՀՀ ԱԱԾ։
Ըստ փորձագետների՝ ԱԱԾ-ն, սակայն, ցույց չի տալիս այն վտանգները, ռիսկերը, որոնք կարող են առաջացնել մայրուղուց լուսանկարահանում կամ տեսանկարահանում իրականացնելուց և տպավորությունէ ստեղծվում, որ այս սահմանափակումը մտցվում է Սյունիքի սահմանների շուրջս տեղծված իրավիճակը քողարկելու համար։

Այլ թեմաներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի մասնակցության համար ՀՀ-ի կողմից կատարված ծախսերը։ Համաձայն նախարարության հաշվետվության՝ միայն տաղավարի վարձակալության համար վճարվել է 108.352.652 ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշներ չկային, փոխարենը բուկլետներ էին։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա սկզբնամասում մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ իշխանություններն ակտիվորեն քննարկում են ռազմական բյուջեի կրճատման հարցը: Վերջերս արդեն երկու քննարկում է տեղի ունեցել. մեկը՝ Կառավարությունում, մյուսը՝ ՊՆ-ում:

Այս տեղեկությունը պաշտոնական շրջանակների կողմից ոչ հաստատվել, ոչ հերքվել է։ Իսկ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ բյուջեի կրճատման վերաբերյալ ոչինչ չի կարող ասել, և այդ հարցով հետաքրքրվողները պետք է դիմեն ֆինանսների նախարարություն։

Մարտի 19-ին, կառավարության շենքի մոտ են հավաքվել Արցախում ծառայող ժամեկետային զինծառայողների ծնողները: Նրանք պահանջել են կառավարությունից, որպեսզի իրենց երեխաներին թույլ տան արձակուրդ գալ կամ այլևս չծառայեն Արցախում:

Նրանք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս ծնողներին ասել է, որ երկու շաբաթից գան, հարցին մի լուծում կտրվի:

ՊՆ-ն հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ ԶՈւ-ում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, և արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):

ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք նաև, որ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժության։
Հայ խաղաղապահները, ըստ զորավարժության սցենարի, խաղարկել են պայթյունի հետևանքով վիրավորում ստացած անձանց առաջին բուժօգնության տրամադրման և տարհանման գործողություններ։Զորավարժության հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը։

Անվտանգությանը վերաբերող թեմաները շաբաթվա ընթացքում կրկին ակտիվ քննարկումների առանցքում են եղել, առավել շատ ԳՇ ղեկավարության շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ քննարկումներն են, զորավարժությունների ընթացքը։

Գերիների վերադարձի հետ կապված լուսաբանումներն ու հայտարարությունները ևս ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են եղել»,- նշվում է հրապարակման մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}