Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձել են թալանել Պետական Կամերային երաժշտական թատրոնը

Քաղաքականություն
kamerayin-1

Երեկ գիշեր  Պետական Կամերային երաժշտական թատրոնում գողության փորձ է կատարվել, այն կանխվել է ազդանշանային համակարգի շնորհիվ, գողության փորձ կատարողներն էլ փախուստի են դիմել, այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը: Նրա խոսքով՝ թատրոնից գողություն կատարելու փորձի փաստն անգամ անընդունելի է. «Արդեն այդ պրակտիկան թատրոններ է հասնում, այսպիսի դեպքի մասին ես չէի լսել, պետք է միջոցներ ձեռնարկվեն, այլապես պատկերացնո՞ւմ եք, որ մի օր էլ որոշեն թանգարանները թալանել, եթե մենք անվտանգության համակարգ չունենայինք՝ ամեն ինչ տանելու էին»: Ըստ նրա՝ այս դեպքը կարելի է պայմանավորել վերջին համաներման հետ և թատրոնից գողության երևույթն ինքնին տարօրինակ է. «Ես դիմել եմ իմ գործընկերներին և ասել, եթե չկան անվտանգության համակարգեր՝ անպայման, մի քանի օրում այդ խնդիրը լուծեք, թատրոնում քիչ բան չկա, դա մի մեծ տնտեսություն է, հնչյունային վահանակներ, լույսեր, ամենը շատ թանկ արժե»: