Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանե Ադամյանն ընդունել է գերմանացի պատգամավորների պատվիրակությանը

Մանե Ադամյանն ընդունել է գերմանացի պատգամավորների պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը մայիսի 27-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) խմբակցության պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Շտեֆեն Կոտրեի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում էին՝ AfD խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ամին-Պաուլ Համփելը, Մարկուս Ֆրոնմայերը, Վալդեմար Հերթը, ինչպես նաև Բրանդենբուրգ երկրամասի Լանդթագի պատգամավորներ Անդրեաս Քալբիցը, Անդրեաս Գալաուն և Բիրգիթ Բեսինը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացվող հարցերին։

Նախարարի տեղակալ Մանե Ադամյանը տեղեկացրել է հյուրերին, որ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է Եվրոպական Միության հետ համատեղ Գերմանիայում կազմակերպել ներդրումային ֆորում։ Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցություն ցուցաբերելու այս նախաձեռնությանը։

Անդրադառնալով երկրի տնտեսական ներկայիս վիճակին՝ նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է իրականացվող տնտեսական բարեփոխումները, Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, գործող առևտրային ռեժիմները։

Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել Մանե Ադամյանին  Հայաստանի տնտեսությունում իրականացվող բարեփոխումների համապարփակ ներկայացման համար։ Այնուհետև հյուրերը Հայաստանի տնտեսության առանձին ճյուղերին վերաբերող հարցեր են ուղղել նախարարի տեղակալին․ մասնավորապես նրանց հետաքրքրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում Հայաստանի հնարավորությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]