20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Նրանց հիմնական հետաքրքրությունը՝ այնտեղ է, ոչ թե ազգային հավաքականում»

Ինչ-որ տարօրինակ զգացում է առաջանում՝ ախր սա հենց մեր Հայաստանի պատկերն է։ Առաջին՝ ինչպես կարելի է լինել այսքան ԴԱՆԴԱՂԱՇԱՐԺ։ Ճիշտ Երեւանի քաղաքապետարանի նման, որը տարիներ, արդեն տասնամյակներ շարունակ չի կարողանում լուծել տրանսպորտի հարցը։ 
ՊԱՐԶՈՒՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ախր բոլորը գիտեն, որ արդյունքի հասնելու համար լավ մտածված, բարդ կոմբինացիաներ են անհրաժեշտ՝ անսովոր, ոչ կոնվենցիոնալ քայլերով։ Արդյոք մեր իշխանությունները երբեւէ զարմացրել են մեզ նման անսպասելի գործողություններով, որոնք ակնհայտ դրական արդյունք են տվել։ Եթե լինեին նման գործողություններ, անպայման կհիշեինք։
ԿՈԼԵԿՏԻՎ ԽԱՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ։

Դիտում ես հեռուստատեսությամբ ռեպորտաժը վարչապետի հերթական մարզային այցի մասին, երբ նա փորձում է հասկացնել տեղի ղեկավարներին, որ հենց իրենք պիտի նախաձեռնություն ցուցաբերեն, ծրագրեր ներկայացնեն, եւ նայում ես այդ ղեկավարների անհաղորդ դեմքերին։ Ախր այդ մարդիկ ուղղակի անկեղծորեն չեն հասկանում, թե իրենցից ինչ են պահանջում, ինչու է Երեւանից եկածը ուզում բարդացնել իրենց կյանքը։ Ակնհայտ անհասկացողություն՝ մեկը լավ փոխանցում է կատարում, մյուսը չի վազում, որ գնդակին հասնի։ 
ԹԻՄԸ ՀՈՒՅՍ Է ԴՆՈՒՄ ՄԻ ԽԱՂԱՑՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ, հույս ունենալով, որ այդ մեկը շոգեքարշի նման կձգի իր հետեւից ողջ գնացքը։ Ամենահեշտ ու հարմար կեցվածքը իշխանությունների համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է մի քանի անգամ ավելի արագ, քան մեր ողջ տնտեսությունն է առաջ գնում։ Բայց կառավարությունն այդ ամենում բացարձակ որեւէ ներդրում չունի։

Զբաղվեք այլ ոլորտներով՝ արդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ։ Եթե հարձակվողը լավ է խաղում, հանգիստ թողեք նրան եւ փորձեք ամեն ինչ անել, որպեսզի տարրական սխալներ թույլ տվող դարպասապահն էլ լավ խաղա։ 
Ու մի նմանություն էլ կա, որի մասին, կներեք, պարզապես չեմ կարող չխոսել։ Ախր հավաքականը կոչվում է ազգային, մեր պետությունն է ներկայացնում։

Չեմ ուզում խոսել այն մասին, որ այնքան էլ հաճելի չէ, երբ տեսնում ես, թե ինչպես խաղից առաջ հակառակորդի ֆուտբոլիստները շատ ոգեւորված երգում են իրենց հիմնը, իսկ մերոնք գոնե ձեւի համար շուրթերն էլ չեն շարժում։ Շատ ավելի կարեւոր խնդիր կա։ Տեսնում ես, թե ինչպես են մերոնք գնդակը գնդակի հետեւից բաց թողնում, զայրանում ես, բայց ի վերջո մտածում ես՝ ախր սա իր միանգամայն կոնկրետ բացատրությունն ունի՝ էս մարդկանց առնվազն մի մասը բարձր աշխատավարձ է ստանում տարբեր արտասահմանյան թիմերում՝ նրանց հիմնական հետաքրքրությունը՝ այնտեղ է, ոչ թե ազգային հավաքականում։ Իսկ ինչ է՝ պետական պաշտոնյաների դեպքում այդպես չէ՞։

Նրանցից շատերն էլ ունեն իրենց միանգամայն կոնկրետ բիզնեսը։ Եթե ես, ասենք, հիվանդանոց ունեմ, կներեք, ինձ ինչու պիտի հետաքրքրի, թե այս տարի որքան կկազմի Հայաստանի տնտեսական աճը, եկամուտս հո դրանից չի պակասելու։ 
Եվ վերջապես ամենագլխավորը՝ Մենք երբեք չենք կարողանում հստակ պատասխանել մի պարզ հարցի՝ ով է մեղավոր, ով է պատասխանատու։ Մեզ մոտ երբեք մեղավորներ ու պատասխանատուներ չկան։ Եթե մի օր վերջապես գտնենք այդ հարցի պատասխանը, հենց այդ օրվանից էլ կսկսվի թե ֆուտբոլի, թե Հայաստանի ԱՌՈՂՋԱՑՈՒՄԸ։ Հո դեմ չեք։

 

Արմեն Դուլյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ