211652_close_icon
views-count3424 դիտում article-date 09:55 02-11-2020

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 79-ի

Իզմիրում օրեր առաջ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 79-ի։ Այդ մասին հայտնում է Sozcu թերթը՝ հղում անելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային։ Տուժածների թիվը կազմում է 962 մարդ։ Ներկա պահին 2076 փրկարարների մասնակցությամբ 8 փլուզված շինությունների մոտ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Հիշեցնենք, որ 7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, Էգեյան ծովում։ Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 34 կմ և հունական Նեոն-Կարլովասի քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում։

Նմանատիպ նյութեր