Կանադական ընկերությունը շարժիչներ չի մատակարարի Թուրքիային. Կիրառվում էին Bayraktar-ում24 հոկտեմբերի 2020 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Միայն քաղաքացիական օգտագործման համար արտադրանք թողարկող կանադական Bombardier Recreational Products ընկերությունը դադարեցրել է ավիացիոն շարժիչների մատակարարումը Թուրքիային, քանի որ վերջինս իր արտադրանքն օգտագործում էր ռազմական նպատակներով։ CBC-ի փոխանցմամբ՝ ընկերությունը տեղեկություններ է ստացել, որ շարժիչները կիրառվում են Ադրբեջանի կողմից Արցախի հայկական ուժերի դեմ օգտագործվող Bayraktar TB2-ներում։ Մասնավորապես, կանդացիներին հայտնի է դարձել, որ օդային զվարճանքի ավիացիայի համար շարժիչներ թողարկող իրենց ավստրիական Rotax մասնաճյուղի արտադրանքով սարքավորվում են Bayraktar TB2 ԱԹՍ-ները, հետաքննություն է սկսվել։ Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Bayraktar-ների համար Թուրքիային բաղադրամասեր մատակարարող երկրները պետք է կասեցնեն հետագա մատակարարումները։ Ի դեպ, հոկտեմբերի 5-ին տեղի հայ համայնքի բարձրացած բողոքի ալիքից հետո և ճնշման տակ Կանադան հայտարարեց, որ դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, և պարզելու է՝ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։ Bayraktar անօդաչուների համար Թուրքիային շարժիչներ է մատակարարում Ուկրաինան։ Կարդացեք նաև՝ Ինչպես կանադական էմբարգոն կազդի թուրքական ԱԹՍ-ների ծրագրի վրա Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |