ՀՀ-ն ու ԱՄՆ–ն կգործակցեն թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում

ՀՀ-ն ու ԱՄՆ–ն կգործակցեն թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու ԱՄՆ–ի իրավապահները կհամագործակցեն թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների վերահսկման գործակալության գլխավոր հատուկ գործակալի տեղակալ Ալֆրեդ Պարիզի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցերի վերահսկման գործակալության միջև փոխօգնության, համագործակցության, ինչպես նաև հուշագրի կնքման հետ կապված հարցեր։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր։

ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցերի վերահսկման գործակալությունը աջակցություն է հայտնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համար կազմակերպելու վերապատրաստման դասընթացներ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ:

Վերջին շրջանում թմրամիջոցների խոշոր խմբաքանակների հայտնաբերման դեպքեր են արձանագրվել ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ՝ ՀՀ առաքվող կամ ՀՀ տարածքով փոխադրված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---