211652_close_icon
views-count5153 դիտում article-date 17:58 07-08-2019

«Ղալաթ են անում, որ նման բան են հրապարակում». Օգանովսկին BBC-ի աղմկահարույց հրապարակման մասին . aravot.am

Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ) [url=https://https://www.aravot.am/2019/08/07/1059247/?fbclid=IwAR2T95M9IBCHhmvvJL1blL_r2MrZjZrFYTkLiQ6BQ0gO8NPHFwGqKf9Uwfw]Aravot.am[/url]-ի հետ զրույցում հերքեց իր մասին [url=https://www.bbc.com/russian/features-48958033]BBC[/url]-ի հրապարակած տեղեկությունները: «Ղալաթ են անում իրենք, որ նման բան են հրապարակում: Ոչ մի կրակոց չկա»,- ասաց Կարապետյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի հրապարակմանը: Կայքի հարցին, թե ում ցուցումով է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եկել Երեւան, նա պատասխանեց. «Հրամանի համաձայն, էլ ինչ ձեր հարցին պատասխանեմ, որպես մարդ, դուք ասում եք կրակոցներ, մի հատ փամփուշտ չի կրակվել: Հազար ու մի բան կարող են ասել, նստեմ սաղին պատասխա՞ն տամ: Մեր կողմից հրամանի համաձայն մի հատ փամփուշտ չի կրակվել: Մենք եղել ենք կառավարության շենքում, որտեղ ոչ մի կրակոց չի եղել: Մենք կառավարության շենքից դուրս չենք եկել»: Հարցին, թե ինչու էր եկել Երեւան ու փակվել կառավարության շենքում, նա պատասխանեց. «Ես արդեն ջղայինանում եմ, որովհետեւ իրար չհասկացանք»: Մեր հարցին, իսկ չի՞ բացառվում, որ կառավարության շենքից զանգերով ղեկավարեիք գործողությունները, նա պատասխանեց. «Ոչ մի կապ չեմ ունեցել, այ ձեր ցավը տանեմ»: Ամբողջությամբ կարդացք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/08/07/1059247/?fbclid=IwAR2T95M9IBCHhmvvJL1blL_r2MrZjZrFYTkLiQ6BQ0gO8NPHFwGqKf9Uwfw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր