Հզոր երկրաշարժ` Թուրքիայում և Սիրիայում․ Զոհերի թվում նաև հայեր կան

Հզոր երկրաշարժ` Թուրքիայում և Սիրիայում․ Զոհերի թվում նաև հայեր կան

PanARMENIAN.Net - Հզոր երկարաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7․8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04։17-ին, Ղազիանթեփի մոտակայքում, որն ավելի քան 1 մլն բնակչություն ունի, գրում է BBC-ն։

Թուրքիայում ավերածություններ և զոհեր կան։ Զոհերի թիվը վերջին տվյալով 284 է։ Մտավախություն կա, որ այդ թիվը կաճի, քանի որ հայտնի չէ, թե որքան մարդ կա փլատակների տակ։

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ, հայտնում է Արմենպրեսը։

Տեսախցիկն արձանագրել է բարձրահարկի փլուզումը Դիարբեքիրում։

Սիրիայում ևս ավերածություններ են եղել, զոհերի թվում կան նաև հայեր, հայտնում է «Գանձասարը»։

Նշվում է, որ Սիրիայի տարածքում ամենազգալի ցնցումները գրանցվել են Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում։

Այս պահին հայտնի է 2 զոհի մասին։ Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը հայտնել է, որ Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է, գրում է Sputnik Արմենիան։

«Մայր ու տղա (8-րդ դասարան) զոհվել են, հոր ոտքն է ամպուտացվել և այժմ հիվանդանոցում է, իսկ աղջկան փորձում են փլատակների տակից հանել»,-ասել է նա։

«Արևելքը» հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվածները մայր և որդի Միրնա և Ալպեր Թեքեճյաններն են։

«Երկրաշարժի առաջին ցնցումը 7․7 բալ ուժգնությամբ էր Իսկենդերունի հյուսիսային շրջանում, երկրորդը՝ 6․4 բալ Թուրքիա-Սուրիա սահմանին»,-ասվում է գրառման մեջ

Սիրիայում զոհերի թիվը 230-ից ավելի է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---