Ոստիկանություն. «Լիդիան Արմենիայի» տնօրենը փորձել է Ամուլսարի ճանապարհը փակած ցուցարարին վրաերթի ենթարկել

Ոստիկանություն. «Լիդիան Արմենիայի» տնօրենը փորձել է Ամուլսարի ճանապարհը փակած ցուցարարին վրաերթի ենթարկել

PanARMENIAN.Net - «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենը փորձել է ընկերության կողմից շահագործվող Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հուլիսի 1-ին ոստիկանության Ջերմուկի բաժին է դիմել 1994 թվականին ծնված Էդմոնդ Ա.-ն և հաղորդում տվել, որ հունիսի 30-ին, ժամը 21:30-ին, Ամուլսարում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում ՓԲԸ-ի նախագծի տնօրենը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է իրեն վրաերթի ենթարկելու միջոցով մուտք գործել տարածք:

Կատարվում է քննություն:

«Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ջերմուկ առողջանային քաղաքի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհներն արդեն տասը օր է՝ արգելափակված են հանքավայրի շահագործմանը դեմ բողոքողների կողմից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---