211652_close_icon
views-count1681 դիտում article-date 23:38 14-06-2019

Երևանում անցկացվել է սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում ամենամեծ կրթական համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 14-ին Երևանում անցկաց վեց սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում ամենամեծ կրթական համաժողովը, որինպատակնէրՍՁ դերակատարների մասնակցությամբ քննարկել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կրթության ներկա վիճակը, ձեռքբերումներն ու զարգացման հնարավորությունները՝ շեշտադրելով դրանց ազդեցությունը ՀՀ տնտեսության, համայնքային զարգացման, սոցիալական և կրթական ոլորտների վրա: Կազմակերպիչները մի հարկի տակ էին հավաքել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կառույցներին, փորձագետներին և ոլորտը համակարգող պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին: «Նախարարությունն ունի շուրջ 12 զբաղվածության ծրագրեր, որտեղ կարևորվում են դասընթացները և վերապատրաստումը` ուղղված խոցելի խմբերին աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություններ ընձեռելուն: Բյուջետային սուղ միջոցներով և տարածքային առանձնահատկություններով պայմանավորված` հնարավոր չէ փակել ամբողջ դաշտը, և այս առումով սոցիալական ձեռնակատիրությունը կարող է լրացնել այդ բացը»,-իրխոսքումնշեցՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը: Համաժողովի կազմակերպիչ, ՍՁ փորձագետ Արեգ Թադևոսյանը վստահեցնում է՝ դաշտում կրթական կարիքները շատ մեծ են ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթական մեխանիզմներով, ուստի այս ոլորտում առաջնային խնդիրը տարբեր ոլորտների փորձագետներին ՍՁ դաշտ բերելն ու մասնագիտացնելն է: «Այսօր արդեն շահագրգիռ կողմերը գոնե մասամբ գիտակցում են ՍՁ գործիքի պոտենցիալն ու կրթության դերը այդ պոտենցիալը արդյունավետ օգտագործելու հարցում: Հիմնական դերակատարները պատրաստակամ են համագործակցելու, ժամանակն է նստելու մեկ սեղանի շուրջ և գծելու փոխշահավետ գործողությունների քարտեզը»,- նշում է Արեգ Թադևոսյանը: Փորձագետները փաստում են, որ հատկապես հայերեն ու հայաստանյան իրականությանը հարմարեցված կրթական ծրագրերն ու նյութերը կարևոր են հենց այն անձանց համար, ովքեր ՀՀ տարբեր մարզերում սկսել կամ նախատեսում են սկսել սեփական գործն ու մի կողմից սոցիալական ազդեցությունը ապահովելու, մյուս կողմից բիզնեսը արդյունավետ կառավարելու կարողությունները զարգացնելու կարիք, սակայն ոչ միշտ ռեալ հնարավորությու ունեն։ Համաժողովի ընթացքում`հինգ տարբեր աշխատարանների շրջանակում քննարկվեցին կրթական տարբեր թեմաներ, այդ թվում` ՍՁ կրթության ինստիտուցիոնալացման հիմնահարցերը, ուսուցանողների և փորձագետների ոչ ֆորմալ ցանցի ստեղծումը, ուսուցման ձևաչափերը և հեռավար ու առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանում: Համաժողովը կազմակերպել էր«Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ, «Նոյ» հայ-գերմանական մշակութային ՀԿ-ի, ինչպես նաև «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ։ _______________ Միջոցառումըկոչվածէրամփոփելունաև «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում. ուսուցանողների ուսուցանում» ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել են ոլորտի տարբեր ճյուղերը ներկայացնող շուրջ երեք տասնյակ ՍՁ թրեյներներ (սոցիալական ազդեցություն, համայնքային զարգացում, ֆինանսական կառավարում, բիզնեսի կառավարում և զարգացում և այլն)։ Մասնակից թրեյներների մի մասը ՀՀ տարբեր մարզերում գործող սոցիալական ձեռնարկատերեր են։ Անցած ամիսների ընթացքում այս թրեյներները ՀՀ տարբեր մարզերում անցկացրել են ավելի քան 55 կրթական միջոցառումներ և դասընթացներ, որոնց մասնակցել են տարբեր տարիքի 900-իցավելի անձ: Դասընթացների մի մասն անցկացվել է վճարովի հիմունքներով։ Ստացված գումարի հիմնական մասը մասնակիցներն ուղղել են սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում առաջին քայլերն անող կազմակերպություններին: Նույն նպատակին է ծառայելու նաև առաջիկայում կազմակերպվող թրեյնինգներից գոյացած հասույթը՝ պահպանելով ՍՁ գաղափարախոսությունը՝ սեփական հասույթի մի մասն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը կամ դրանց լուծումն ապահովող գործիքների զարգացմանը: *Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդիրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, և որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր