Գալուզինն առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ

Գալուզինն առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի հետ։ Քննարկել է իրավիճակի զարգացումը Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Կողմերը վերահաստատել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-22 թվականների պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---