ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր կազմ ունի

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր կազմ ունի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի դեկտեմբերի 28-ի որոշմամբ, հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Համապատասպան որոշումը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am կայքում:

Հոգաբարձուների խորհրդում են ընդգրկվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և այլոք։

2015 թվականից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդի կազմում ընդգրկված էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլոք:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---