Thursday, 28 03 2024
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան

Մոսկվայի հույսն այստեղ պալատական վիրուսակիրներն են. ՀՀԿ-ն ԵԱՏՄ-ի հարցով տանուլ տվեց փոքրաթիվ «Ելք»-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

 –Խորհրդարանում բավականին թեժ մթնոլորտում անցավ «Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄից դուրս գալու վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը։ Ընդհուպ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, ինչն առ այսօր քննարկվում է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը, եթե ՀՀԿն իրեն հաղթած է համարում այս հարցում, ինչո՞ւ էր պետք նման ծայրահեղ մեթոդների դիմել։

-Փաստորեն Գեղամյանը դժգոհ է եղել Փաշինյանի ելույթից, և դատելով փաստերից կարելի է ասել, որ նա է եղել հարձակվող կողմը, իսկ պաշտպանվողը՝ Փաշինյանը։ Միայն այն, որ արդեն ֆիզիկական բռնության են դիմում խորհրդարանում՝ շատ վատ է․Նաիրի Հունանյանից հետո այդպիսի իրադարձություն չի եղել, Հոկտեմբերի 27-ից հետո խորհրդարանում, այո՛, եղել են լեզվակռիվներ, մեկը մյուսին անպատվել են, բայց որ բանը հասնի նրան, որ պատգամավորը բռունցքով հարվածի իր գործընկերոջը, հետո էլ գլուխ գովա, թե ինքը բռնցքամարտիկ է և եթե հարվածեր՝ Փաշինյանի ծնոտը տեղում չէր լինի, նման իրավիճակ չի եղել։ Մենք հիշում ենք, ինչպես 1996 թվականին՝ նախագահի ընտրություններից հետո և երկրում արտակարգ դրության պայմաններում, ԱԺ-ում ֆիզիկական բռնությունների դեպքեր արձանագրվեցին, բայց դա 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ էր: 27-ց հետո նույնիսկ խորհրդարան սողոսկած մականունավորները, թեկուզ ենթագիտակցորեն, հասկանում էին, որ ԱԺ-ում պատգամավորի դեմ բռնությունը պետք է բացառվի: Նույնիսկ Շմայսը, որ սպառնում էր հաշվեհարդար տեսնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, իր այդ սպառնալիքներն իրականության չվերածեց, ձեռնպահ մնաց, խոսքը գործին չհասավ, ամեն ինչ սահմանափակվեց հայհոյանքով, սպառնալիքներով, բայց ոչ ֆիզիկական հաշվեհարդարով։ Ընդամենը մի քանի ամիս է, երբ այս գումարման խորհրդարանը նիստեր է անցկացնում, դեռ առջևում հինգ տարի կա, բայց այսօր արդեն տեղի է ունենում այսպիսի խայտառակություն։ Սա ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցադրման կապակցությամբ բանավեճում ՀՀԿ-ն տանուլ է տվել փոքրաթիվ «Ելք» խմբակցությանը, և Արտաշես Գեղամյանը բռնցքամարտիկին հատուկ կեցվածքով դա ապացուցեց։ Փաստարկների բացակայության պատճառով նա ստիպված է եղել դիմել նման գործելաոճի։ Ցավալի է և դատապարտելի։

-Օրերս Գեղամյանը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ իբրև թե հիմնավորում է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության կարևորությունը, նույնը նաև ՀԱՊԿի կոնտեքստում, արդրադառնում է իր և Փաշինյանի միջև տեղի ուենցած միջադեպին։ Ձեզ այդ հիմնավորումներն արժանահավատ թվո՞ւմ են։

-Նախ և առաջ պետք է նշեմ, որ ռուսատանյան ծագում ունեցող և հանրապետականների կողմից այսօր կրկնվող փաստարկները, վերջնականապես արժեզրկվեցին տարեց, փորձառու պատգամավորի կողմից երիտասարդ պատգամավորի նկատմամբ գործի դրված ֆիզիկական հաշվեհարդարով: Կարծես Գեղամյանը փորձում է ապացուցել, որ մենք այսօր բռունցքով ենք հարցը լուծում, վաղը, եթե պետք լինի, զրահամեքենաներով կամ նույնիսկ սպանություններով, ինչը պարզապես խնդիրը տանում է այլ հարթություն։ Մի քանի օր այդ խայտառակ դեպքից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում էր համոզել մեզ, որ ինքն անձեռնմխելի է, երբ մենք հանդիպեցինք Ազգային դիմադրության ճակատի անդրանիկ նիստում՝ նա ասաց, որ այստեղ բոլորը վտանգված են իշխանության կողմից, բացի իրենից, որովհետև ինքը պատգամավոր է։ Նիկոլը գերագնահատում է պատգամավորի անձեռնմխելիության կարգավիճակը. մեր երկրում այն չի գործում։ Ես պնդում եմ, որ ֆիզիկական բռնությունը՝ լինեն դա Նաիրի Հունանյանի կրակոցները կամ քաղաքական գործչին բռունցքներով լռեցնելու ցանկացած փորձ նույն իմաստն ունի՝ ֆիզիկական բռնությամբ պարտադրել, որ պատգամավորը կամ հավերժ լռի կամ էլ վախվորած գործի: Բռնության մասշտաբները, իհարկե, նույնը չեն, բայց իմաստը նույնն է, և բռունցքով հաշվեհարդարից մինչև կրակոց ու սպանություն մեկ քայլ է։ Այդ գործելակերպը բնութագրում է այսօրվա իշխանությանը՝ սա քաղաքական գործիչներին տեռորի ենթարկող իշխանություն է։ Ինչ վերաբերում է բովանդակային քննարկմանը, ապա, օրինակ, «Նաիրիտը» աշխատե՞ց։ Խորհրդային տարիներին միասնական տնտեսական տարածքում ամենաինտեգրված ձեռնարկությունը ի՞նչ եղավ։ Մենք անդամակցել ենք ԵԱՏՄ-ին 2015-ին, իսկ անդամակցության մասին հայտարարությունը եղել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ դրանից անցել է 4 տարի, իսկ դա բավարար ժամանակ է, որ միասնական տնտեսական խորհրդային համակարգից ժառանգություն մնացած գեթ մեկ գործարան վերագործարկվեր։ Մեր ժողովուրդն իրավունք ուներ ակնկալելու, որ «Նաիրիտը» ԵԱՏՄ մտնելուց հետո կաշխատի։ Արդյունաբերական ձեռնարկություններից գոնե մեկը-երկուսը, որոնք թեպետ թալանվել էին, բայց ինչ-որ չափով դեռ շնչում էին՝ գոնե մեկը- երկուսը կարող էին վերագործարկվել՝ առաջին հերթին «Նաիրիտը» և Վանաձորի քիմիական կոմբինատը։ Սոցիոլոգիական հարցումներն այժմ ցույց են տալիս, որ պատկերը Հայաստանում փոխվել է։ 4 տարի առաջ մեր ժողովուրդը հավատաց փաստորեն Հիլարի Քլինթոնին, որ ԵԱՏՄ-ն կարող է դառնալ նույն Խորհրդային միությունը, ժողովուրդն էլ ակնկալեց, որ այդ գործարաններից մեկ- երկուսը կվերագործարկվեն ու գործազրկությունը մի փոքր կկրճատվի՝ այդ ամենը չեղավ, և բնականաբար տրամադրությունները Հայաստանում փոխվել են։ Դրա փոխարեն Հայաստանում վատացավ մարդու իրավունքները՝ համընթաց տնտեսական ճգնաժամի խորացմանը։ 2013 թվականից սկսած Հայաստանում նորից խորացավ քաղբանտարկյալների հարցը՝ այդ երևույթը դարձավ զանգվածային։ Նույնիսկ Մարտի մեկից հետո, երբ ձերբակալվածներն ազատ էին արձակվել, թվում էր, թե հարցն անցավ պատմության գիրկ, բայց ոչ՝ 2013-ից հետո վերաբացվեց…. Շանթը և ընկերները, Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները։ Այսօր հարյուրավոր մարդիկ ենթարկվում են քաղաքական հետապնդումների ու հալածանքների՝ սա մեծ ծավալ ստացավ հենց ԵԱՏՄ-ին անդամակցելուն զուգահեռ։ Ռեժիմը հասկացավ, որ այդպիսով կարող է նմանվել այդ ԵԱՏՄ ընտանիքին ու հաշվեհարդար տեսնել սեփական ժողովրդի նկատմամբ։ Մարդն այսօր Հայաստանում անպաշտպան է։ Չգտնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դրական փաստարկներ, ոմանք սկսել են շինծու հիմնավորումներ մոգոնել, թե իբր Հայաստանն անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստացել է վետոյի իրավունք ու կարող է արգելափակել Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Կարծես մենք դատապարտված ենք մշտապես մտածելու ոչ թե մեր ժողովրդի կյանքը բարելավելու, այլ Ադրբեջանի հետ թշնամությունը շարունակելու մասին: Էլ չեմ ասում, որ Նուրսուլթան Նազարբաևը դեռ Հայաստանի անդամակցության հարցի քննարկամ առիթով բացեիբաց հայտարարեց, որ իր համար Թուրքիայի և Ադրբեջանի նման մեծաթիվ ազգաբնակչությամբ երկրների անդամակցությունը ԵԱՏՄ-ին նախընտրելի է, իսկ Հայաստանի անդամակցությունը պրոբլեմատիկ։

Ռուսաստանը, փաստորեն, իր նախաձեռնությունը պաշտպանողների հույսը դրել է Գեղամյանի և նման մի քանի այլ գործիչների վրա, չի ստացվո՞ւմ, որ սրանով նաև հենց Ռուսաստանն է Հայաստանում «պարտվում»։

-Կարող ենք ասել, որ Ռուսաստանի հույսը պալատական վիրուսակիրներն են. կան Հայաստանում այնպիսի գործիչներ, որ ունեն բացարձակ բացասական վարկանիշ, և Մոսկվան իր նախաձեռնությունների առաջխաղացման հույսը հենց այդ մարդկանց հետ է կապում։ Խոսրով Հարությունյանը, Գեղամյանը, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին երազող ԲՀԿ-ի առևտրականները… անշուշտ, Մոսկվան այդկերպ պարտվում է։ Մարդիկ, ովքեր բացարձակ բացասական վարկանիշ ունեն և ընդամենը ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի ցուցակով պատգամավոր են դարձել, Մոսկվայի միակ հույսն են այստեղ։ Իսկ թե ՀՀԿ-ն ինչպես, ինչ խարդախությունների, ընտրակաշառքների, մարդկանց վրա բիրտ ճնշումներ գործադրելու միջոցով է դասավորել իր տեղերի թիվն ԱԺ-ում՝ բոլորը լավ գիտեն։ Դա ոչ մի լավ բան Ռուսաստանին չի խոստանում, պարզապես էլ ավելի է գրգռելու ժողովրդին, որպեսզի ակտիվ հանդես գան ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու դեմ։ Եթե մինչև հիմա այդ ամենն ընդամենը խոհանոցային խոսակցությունների մակարդակի էր՝ հիմա էլ ավելի կխորանա և, ի վերջո, փողոց կժայթքի: Գոնե մի հատ մետրոյի կայարան ավելացնեին այսքան տարվա մեջ։ Անկախության 25 տարիների ընթացքում չի արվել, գոնե վերջին 4 տարիների ընթացքում արվեր, գոնե ինչ-որ քայլով թող ցույց տրվեր, որ ԵԱՏՄ-ն մեզ ինչ-որ օգուտ է տալիս։ Դրանից հետո Երևանի նախկին քաղսովետի նախագահ Գեղամյանը ամբիոնից գոնե կարող էր պաշտպանել ԵԱՏՄ-ին ՝ մատնանշելով, որ գոնե այն ժամանակվա կառուցված 4 մետրոյի կայաններին ևս մեկն է ավելացվել, բայց ժողովուրդը ոչինչ չտեսավ, բացի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումից… գոնե մի քանի դրամով թոշակները բարձրացնեին։ Այս պայմաններում բոլոր այն հույսերը, որ կային ԵԱՏՄ-ի հետ կապված՝ հոդս ցնդեցին։ Մինչև 2013-ը մարդիկ կողմ էին այդ միությանը, մեծ հաշվով, տրամադրություններն այդպիսին էին, բայց այս տարիների ընթացքում դրանք վերացան. աղքատությունը, գործազրկությունը և, որպես հետևանք, արտագաղթը մեծացան: Իրավիճակը հանգելէ կատարյալ տնտեսական փլուզման, տնտեսական ճգնաժամի խորացման, արտաքին պարտքի էական ավելացման՝ այս չորս տարիների ընթացքում արտաքին պարտքը մեծացել է մեկ երրորդով, այսինքն՝ ևս 1.5 միլիարդով։ Բոլոր բնագավառներում մենք տեսնում ենք կատարյալ ձախողումներ, իհարկե Մոսկվան անհանգիստ է, այդ ե՞րբ էր Սերգեյ Գլազևը եկել Հայաստան։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստվում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, և Տիգրան Սարգսյանն անընդհատ պնդում էր, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին և ԵԱՏՄ-ին նպատակահարմար չէ, քանի որ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենք՝ նույնիսկ այն ժամանակ Մոսկվայում այդքան անհանգստություն չկար։ Բացի ինձանից, մեզանում ոչ ոք չէր էլ կանխատեսում, որ մենք չենք ստորագրի համաձայնագիրը՝ միայն ես էի դեռ գարնանը կանխատեսել, որ վերջին պահին Սերժ Սարգսյանը որևէ պատճառաբանությամբ կամ նույնիսկ առանց որևէ պատճառաբանության կհրաժարվի այն ստորագրելուց: Այդ նույն Դուգինը, որ 2013-ի փետրվարին՝ ՀՔՄ-ի կոնֆերանսում հայտարարեց, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակացության դեպքում ստատուս-քվոն Արցախի շուրջ անպայման երաշխավորվելու է, այսինքն՝ տարածքային զիջումների մասին խոսք լինել չէր կարող, այսօր խոսում է հինգ ազատագրված շրջանների մասին։ Թվում է՝ նրա այդ հայտարարությունը ժամանակին պետք է հայաստանյան բոլոր հեռուստաալիքներով հեռարձակվեր, տիրաժավորվեր, բայց հայաստանյան գործող վարչախումբն այն ժամանակ այնքան էր վստահ, որ Հայաստանը գնալու է եվրաասոցացման ճանապարհով և ոչ մի գործ չի ունենալու Մաքսային Միության ու ԵԱՏՄ-ի հետ, որ հարկ չհամարեց դա անել, իսկ մի քանի ամսից, առանց որևե նախապայմանների, Արցախի անվտանգության և տարածքային ամբողջականության վերաբերյալ Սերժ Սարգսյանը «մեկ գիշերում» որոշեց անդամակցել ԵԱՏՄ-ին: Չնայած Դուգինի և ՀՔՄ-ում նմանատիպ ելույթներով հանդես եկած մյուս ռուս անվանի դեմքերի ելույթները մենք տեղադրել ենք Յութուբում, բայց որպեսզի այսօր նրանք չկարողանային այդպիսի հեշտությամբ հետ կանգնել իրենց ասածներից՝ դեռ այն ժամանակ պատշաճ լուսաբանում էր պետք։ Անհրաժեշտ էր Դուգինին տանել Ստեփանակերտ, ինչպես ես ժամանակին Հեյդար Ալիևի հետ մտերիմ ՌԴ Պետդումայի «Ռուսատանյան ուղի» խմբակցության ղեկավար ու Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Բաբուրինին տարա Արցախ, որից հետո նա էապես և մեզ համար դրական ուղղությամբ վերանայեց իր մոտեցումներն արցախյան հիմնահարցում: Թե չէ այսօր Սերժ Սարգսյանը հայտնվել է ավելի անհարմար վիճակում, քան նույնիսկ Գորբաչովը, որը գոնե հնարավորություն ունի պնդելու, թե իբր, իրեն Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ից դեպի Արևելք ընդարձակվելուց ձեռնպահ մնալու հարցում բանավոր խոստում է տվել: Ավաղ, մեր իշխանությունները Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ հայ-ռուսական փոխշփումների համատեքստում ընդանրապես՝ նույնիսկ բանավոր կարգով չեն անդրադարձել ո՛չ Արցախի անվտանգության երաշխավորման և ստատուս-քվոյի պահպանման խնդրին, ո՛չ էլ Ադրբեջանին ժամանակակից հզոր զինտեխնիկայի մատակարարումներից Ռուսաստանի հրաժարվելու անհրաժեշտության հարցին: Այլապես, այսօր Գորբաչովի օրինակով այդ մասին կբարձրաձայնեին, գոնե արդարանալու ինչ-որ հնարավորություն կունենային: Թե չէ ստացվում է, որ Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին միմիայն ՀՀ Սահմանադրությունը փոխելու և Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանությունը երկարաձգելու հարցում Մոսկվայի աջակցությունը ստանալու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում