1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246 մլն ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246 մլն ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» 
համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ակբա բանկը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնին:

Բանկը Հայաստանում տարբեր կարևոր ծրագրերի իրականացման համար հիմնադրամին հավելյալ 2 միլիոն դրամ է տրամադրել:

2021-ի սկզբից առ այսօր Ակբա բանկը Visa «ԲԱՐԵՐԱՐ» ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամին է տրամադրել 153.167.879 ՀՀ դրամ, որից 62.557.000 ՀՀ դրամը տրամադրվել է 2021 թվականին, իսկ 90.610.879 ՀՀ դրամը՝ 2022 թվականին: Որպես առանձին աջակցություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվել է 92.576.000 ՀՀ դրամ, որից՝

16.831.000 ՀՀ դրամը տրամադրել են բանկի աշխատակիցները՝ «Մենք ենք Մեր սահմանները» ծրագրի շրջանակում,
25.745.000 ՀՀ դրամը բանկի աշխատակիցների կողմից տրամադրվել է սոցիալական փաթեթի շրջանակում,
50.000.000 ՀՀ դրամ բանկը տրամադրել է միանվագ աջակցություն:
Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտերի միջոցով կատարված գործառնությունների 0.1%-ը, ինչպես նաև քարտատեսակի տարեկան սպասարկման վաճարների 50%-ը բանկը տրամադրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]