1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահի երդմնակալության օրվա հետ համընկնմամբ պայմանավորված՝ հետաձգվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակչի օրը

Նախագահի երդմնակալության օրվա հետ համընկնմամբ պայմանավորված՝ հետաձգվել 
է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակչի օրը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի երդմնակալության օրվա հետ համընկնմամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 2022 թվականի մարտի 12-13-ի փոխարեն կանցկացվի մարտի 18-19-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցաշարը տեղի կունենա Չարենցավան քաղաքի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:

Մասնակիցներն անձնական մարզահագուստով և թենիսի ձեռնաթիով (ռակետով) պետք է մրցավայր ներկայանան ժամը 9:00-ին՝ գրանցվելու համար:

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 1594 հոգի: Բացի ՀՀ քաղաքացիներից՝ եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրյա քաղաքացիներ և զբոսաշրջիկներ:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նաև ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգևներ կստանա 80 մասնակից: Մրցաշարի նախապատրաստական և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]