211652_close_icon
views-count80127 դիտում article-date 22:22 11-05-2021

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը մերժել «Հայրենիք» կինոթատրոնի սեփականատիրոջ խնդրանքը, երբ մարդը փորձում է երևանցիների սիրելի շենքը փրկել փլուզումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ  «Հայրենիք» կինոթատրոնի սեփականատեր Սարգիս Հովհաննիսյանը   գրավոր դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, խնդրելով, որպեսզի քաղապետարանը թույտվություն տա ինքն իր միջոցներով վերանորոգի ավտովթարի հետևանքով վնասված  կինոթատրոնի շենքի դիմային հատվածը:

 Շենքի նշված հատվածը  ավտովթարից հետո ամբողջովին դարձել է վթարային, անգամ Ս. Հովհաննիսյանը մի քանի ճանաչված ճարտարապետների է հրավիրել, ովքեր ուսումնասիրելով շենքը, կարծիք են հայտնել, որ այն հնարավոր չէ նույն տուֆ տեսակի քարով և նույն ձևի վերանորոգել: Ապացույցը՝ շենքի դրսի և ներսի հատվածում առաջացած հսկայական ճաքերն են:

Այլ ելք չունենալով, սեփականատերը իր լուծումն է առաջարկել, որը խրախուսել են նաև Հայաստանում հայտնի մի քանի ճարտարապետներ, սակայն  քաղաքապետարանը  իր մերժումը հիմնավորել է նրանով, որ պետք է շենքը բերվի նախկին տեսքի:

Ս, Հովհաննիսյանը անգամ առաջարկել է Երևանի քաղաքապետարանին, որպեսզի այդ դեպքում իրենք այդ գործողությունները անեն և ինքն էլ պատրաստակամություն է հայտնել վճարելու ողջ գումարը:

Քաղաքապետարանն էլ երևի  ծանրութեթև անելով զգացել է, որ նա կարող է նախկին տեսքի բերել շենքը, որ անգամ  հնարավոր չէ նույն գույնի քար ճարել, մերժել է նաև այդ առաջարկը ու հիմա եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, չի բացառվում, որ անձրևների և ձյան տեղումների պատճառով դիմային հատվածը փլուզվի:

Ավելի վաղ SHAMSHYAN.comներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես էր փետրվարի 25-ին Երևանի բնակիչ՝ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» հսկայական տուֆե քարե հենասյուներից մեկը։

Տեսանյութում ակնհայտ երևում էր, որ վարորդը ոչ միայն դժոխային արագությամբ էր վարել մեքենան, այլև կոպտորեն խախտել էր երթևեկության կանոնները։ Նախ՝ կարմիր լույսի առկայությամբ, ապա չթույլատրված հատվածով անցել էր ճանապարհը, ինչն էլ դարձել էր ողբերգական ավտովթարի պատճառ։  

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 25-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել էր ստորգետնյա բետոնե պատնեշներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով՝ բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին:  

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության էին հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

Մինչ բժիշկների ժամանումը, «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս էին բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել էին հիվանդանոց: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր