211652_close_icon
views-count87773 դիտում article-date 18:31 16-05-2018

Սյունիքի մարզում 31-ամյա քաղաքացին հացադուլ է հայտարարել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում, քանի որ պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի ընդլայնման հետեւանքով եկեղեցին վաղ թե ուշ կփլվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սյունիքի մարզի Կուրիս ( նախկին Կուրավանք) գյուղի բնակիչ 31-ամյա Բորիս Անդրեասյանը վաղ առավոտից հացադուլ է հայտարարել գյուղի տարածքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Բ. Անդրեասյանն ասում էր. Այդ քայլին գնացել եմ ի պատշտպանություն այն բանի, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաց հանքի ընդլայնման հետեւանքով Կուրիս գյուղի վարչական տարածքում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հայտնվել է հանքի ուղիղ եզրին և մասամբ քանդվել: Եկեղեցու հյուսիսային կողմի ուղղահայաց լանջն ամբողջությամբ քանդվել է եւ ոչ մի պաշտպանական միջոցառումներ չեն իրականցվել: Նման պայմաններում վաղ թե ուշ անխուսափելի են սողքերը, ինչի հետեւանքով հնարավոր է` եկեղեցին փլվի: Նա տեղեկացրեց նաև, որ ինքն ունի բարձրագույն կրթություն և 2 անչափահաս երեխաներ և որ ամեն բան անելու է միայն թե փրկի եկեղեցին: Բ. Անդրեասյանը ասաց նաև, որ հավատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ներկայացրած Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին և հավատում է, որ նախարարը քայլեր կձեռնարկի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին փրկելու համար: Լուսանկարները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցել է ի պաշտպանություն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հացադուլ հայտարարած Բ. Անդրեասյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր