ՀՀ-ում 1 տարում սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 15.4%-ով, իսկ բանջարեղենը՝ 64.5%

ՀՀ-ում 1 տարում սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 15.4%-ով, իսկ բանջարեղենը՝ 64.5%

PanARMENIAN.Net - ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.9% (2021-ի սեպտեմբերը 2020-ի սեպտեմբերի նկատմամաբ), իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1% գնանկում, տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն։

2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ, իսկ բանջարեղենը մեկ տարվա կտրվածքով թանկացել է 64.5%-ով։

Մրգի ապրանքախմբում 2020-ի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ` 4.3% գնանկում:

Նախորդ սեպտեմբերի համեմատ 9% գնաճ է արձանագրվել մսամթերքի, 9.5 % հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբերում։ Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 10% գնաճ։

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.1% գնաճ, այդ թվում՝ 55.1% արևածաղկի բուսական յուղի գնաճը: Մսամթերքը գրանցել է 9% գնաճ, մասնանվորապես՝ այդ ապրանքատեսակից խոզի միսը թանկացել 40.2%-ով: Հացի և ալյուրի գները աճել են համապատասխանաբար 9.8%-ով և 6.7%-ով: Կաթնամթերք, պանրի և ձվի ապրանքախումբի գները աճել են 10.0%-ով: Ընդորում՝ միայն ձուն 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ թանկացել է 27.4%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 31.1% գնաճ:

2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.7% գնաճ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---