29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սատանան ասում է՝ «բռնենք ու դեմ քվեարկենք». Ալեն Սիմոնյան

toph-8-vernagrer-im-masin-alen-n152717-1

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Նախագծին կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 33 պատգամավոր: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին: Վարման կարգով ելույթում ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց, որ թեև նախագիծն ունի դրական նպատակ, բայց ընդդիմության համար միասնական թեկնածու ներկայացնելը խնդրահարույց է:

«Փորձ արվեց իշխանության կողմից ներկայացնել այնպես, որ դուք մեզ համար բերել եք  մի շատ լավ բան, մենք էլ ասում ենք՝ չէ, մենք դեմ ենք միայն նրա համար, որովհետև մենք միշտ դեմ ենք: Դա այդպես չէ, մենք պարզապես ասում ենք, որ կարգավորումներում տեսնում ենք խնդիր», – ասաց նա:

Արձագանքելով Սամսոնյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը վարման կարգով ելույթում ասաց, որ Սամսոնյանը հակասում է իր նախորդ ասածներին:

«Ընդամենը կես ժամ առաջ Դուք արեցիք հետևյալ արտահայտությունը՝«այս օրենքի նախագծի հիմնական նպատակն ընդդիմության մեջ կռիվ գցելն է», և կես ժամ հետո տառացիորեն ասում եք՝ «ակնհայտ է դրական միտումներն ու ցանկությունները, որ դրել է օրենքի նախագծի հեղինակը»: Խնդրում եմ Ձեզ գնացեք, նայեք Ձեր վերջին ելույթը, որը 180 աստիճանով հակասում է, և ցավում եմ, որ ԱԺ պատգամավորն իրեն հաշվետվություն չի տալիս իր արածների մեջ», – ասաց Հայրապետյանը։

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով.

«Սատանան ասում է՝ «բռնենք ու դեմ քվեարկենք»։ Բայց սա չենք անում ոչ ձեզ համար, չենք անում որևիցե այլ խմբակցության համար, այլ անում ենք ՀՀ-ի համար»:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է ընդլայնել Կառավարության ու Ազգային ժողովի լիազորությունները՝ կրճատելով վարչապետի լիազորությունները: Մասնավորապես, առաջարկվում է ՏՄՊՊՀ-ում, ՀԾԿՀ-ում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում թափուր պաշտոնների թեկնածուներ առաջադրելու իրավունքը հաջորդականությամբ վերապահել կառավարությանը, ԱԺ մեծամասնությանը, ապա՝ ԱԺ ընդդիմությանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ