2017 թվականին ամերիկյան Eleven Madison Park ռեստորանը պաշտոնապես լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ ըստ The Restaurant Magazine հեղինակավոր ամսագրի ռեստորանների վարկանիշային աղյուսակի, որ հիմնված է շեֆ–խոհարարների, ռեստորատորների, գուրմանների և ռեստորանային քննադատների հարցման վրա։
Ռեստորանը ղեկավարում է Միշլենյան աստղերի արժանացած Դենիել Համը, ով զարմացնում և գաստրոնոմիկ հաճույք է պատճառում բացառապես ֆրանսիական կերակրատեսակներով։
Ֆուդ–բլոգեր Ջուլիան Ֆանգը բախտ է ունեցել գտնվելու այս շքեղ ռեստորանում և փորձելու համտեսի ճաշացանկը, որ կազմված է 11 ուտեստից։ Ճաշկերույթը երեք ժամ է տևել և 295 դոլար է արժեցել՝ մեկ հոգու համար։