Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 7 մարդ է հոսպիտալացվել

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 7 մարդ է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով հոսպիտալացվել է 7 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, առաջին ահազանգը Ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից ստացվել է 09:05-ին, որ վթարի հետևանքով վնասվածքներով մարդիկ են տեղափոխվել: «Այս պահին օպերատիվ խումբը դեռ դեպքի վայրում է, վթարի հետևանքով այս պահին 5 տուժող դիմել է Մասիսի հիվանդանոց, 2-ը` Արտաշատի»,-ասացին ոստիկանությունից: Բախված մեքենաների թվաքանակի վերաբերյալ, սակայն, ոստիկանությունից տեղեկություններ չհայտնեցին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն էլ տեղեկացրեց, որ վթարի վերաբերյալ ԱԻՆ-ն ահազանգ չի ստացել:

ՀՀ տրանսպորտի նախարարությունից հայտնեցին, որ վթարված մեքենաներից շատերը լուրջ վնասներ չեն կրել, անգամ ԱՊՊԱ չեն կանչել ու շարունակել են իրենց ճանապարհը:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն` վթարը տեղի է ունեցել 07:20-ին, 53 մեքենա է բախվել, վթարված ավտոմեքենաները շարված են մոտ 1.5 կմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]