Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում քննվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը:
Հիշեցնենք՝ 2017 թ. ապրիլի 14-ին կայացված վճռով ՀՀ Վարչական դատարանն ընդունեց դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից իր դիտորդի իրավունքների խախտման փաստը վարչական դատարանում վիճարկելու իրավունքը: Այնուամենայնիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Կազմակերպության դիտորդի՝ ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունների և կայացված որոշման իրավաչափությունը վիճարկող հայցը դատարանը մերժեց, և ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորները զրկվեցին այդ որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից: