News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի այգու դռները բացվել են ՀՀ պետական պահպանության ծառայության պետի հրահանգով։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՊԾ ԱԺ վաշտի հրամանատար Սահակ Սահակյանը։

Նրա խոսքով՝  հնարավոր է ծառայության պետն այդ հրահանգը ստացել է ՀՀ վարչապետից։

«Եթե վարչապետը կամ մեր ծառայության պետը մեզ հրաման են տալիս՝ մենք կատարում ենք ցանկացած հրաման»,–ասաց  նա։

Հարցին, թե ինչպե՞ս են այսուհետ ապահովելու պատգամավորների անվտանգությունը, վաշտի հրամանատարն ասաց.

«Հավատացնում եմ ձեզ, որ ոչ միայն պատգամավորների, այլև ԱԺ աշխատակազմի, հյուրերի անվտանգությունը լրիվ, 100 տոկոսով մենք կարողանում ենք ապահովել»։

Սահակյանը նշեց, որ ԱԺ այգու դռները բաց կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենք այլ հրահանգ չեն ստացել։

Սահակյանը նշեց, որ ինքը 25 տարի է, ինչ աշխատում է այս ոլորտում և նման բան մեկ էլ  1996–ին է հիշում։

«Լեւոն Տեր–Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում բացվել են Բաղրամյան 26–ի դարպասները, այդ ժամանակ Տեր–Պետրոսյանը նախագահ էր, ելույթ ունեցավ ընտրողների առաջ, ինչից հետո նորից դարպասները փակվել են»,–հիշեց նա։

Սահակյանի խոսքով՝ մեկ անգամ էլ ԱԺ տարածք ապօրինի մուտք գործելու դեպք է եղել։

«2013 թ. մի քաղաքացի դանակով մուտք է գործել ԱԺ տարածք և վնասազերծվել»,–ասաց նա։

Հարցին, թե չի՞ վախենում, որ ԱԺ–ում  հոկտեմբերի 27–ի նման զարգացումներ կլինեն. Սահակյանը պատասխանեց.

«Հավատացնում եմ ձեզ, որ մեր ծառայությունը միշտ պատրաստ է ցանկացած տարբերակի, մենք միշտ պատրաստ ենք կանխել ամեն տեսակի 27, 28 , 30... ինչ որ կլինի»։

Հիշեցնենք, որ մինչ այս բացվել էին Բաղրամյան 26-ի այգին եւ ՀՀ նախագահի նստավայրի այգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ