Բնապահպաններ. Թեղուտի շահագործումը դադարեցվել է պոչամբարի անկայունության պատճառով

Բնապահպաններ. Թեղուտի շահագործումը դադարեցվել է պոչամբարի անկայունության պատճառով

PanARMENIAN.Net - Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցումը պայմանավորված է ոչ թե ֆինանսական խնդիրներով, ինչպես պնդում է շահագործող ընկերությունը, այլ պոչամբարի անկայունության հետ։ «Ազատության» փոխանցմամբ, այդ մասին ասել են բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ավելի վաղ, «Վալլեքս գրուպը» հայտարարել էր, որ ձեռնպահ է մնում ներկա ծավալներով Թեղուտի հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։

Աշխարհագրագետ, բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով՝ 2014-ից աշխատող հանքի պոչամբարի պատի վրա ճաք կա, որը կարող է հանգեցնել բնապահպանական լուրջ աղետի։ Ընկերությունը, նրա խոսքով, չի բացահայտում այս իրական պատճառը, իսկ պետական կառույցներն առհասարակ անտարբերություն են ցուցաբերում:

«Այնտեղ կա լուրջ խնդիր պոչամբարի պատվարի տեղաշարժի հետ կապված: Որի պատճառով ընկերությունը դադարեցրել է շահագործումը, որովհետև յուրաքանչյուր պահ այդ պոչամբարը կարող էր քանդվել, ինչպես եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում», - ասել է Գալստյանը:

Ավելի վաղ, PanARMENIAN.Net ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հայտնել էին, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու իրավունքից չի հրաժարվել:

PAN-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հայտնել էին, որ ձեռնարկության կանգը պայմանավորված է տեխնոլոգիական անվտանգության բարձրացման անհրաժեշտությամբ: Ընկերությունից պարզաբանումներ են ստացվել այն մասին, որ առաջիկա շաբաթներին միջազգային հեղինակությամբ փորձագետների մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում կտրվի եզրակացությունն այն մասին, թե ինչ միջոցառումներ են անհրաժեշտ՝ արտադրության վերսկսման արդյունքում երկարաժամկետ տեխնոլոգիական անվտանգությունը երաշխավորելու համար:

Ընթերցեք նաև. Հատված անտառներ և մեծ փողեր. Թեղուտի գործունեության 12 տարին թվերով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---