12:48  ,  28 հուլիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը կարող է հեռանալ  

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգա վերադարձած «Վուլվերհեմփթոնի» կազմում, հայտնում է telegraph.co.uk-ը։

Տրանսֆերը կարող է կազմել 25 միլիոն եվրո։ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է բաժանվել Ռոխոյից, քանի որ մանչեսթերյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Անգլիայի հավաքականի և «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս