Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Ավանակներին չարտահանեք, թիկունքում ականներ են հայտնվում

Հունիսի սկզբին, ԱԺ-ում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ թեժ լեզվաբռնկում եղավ «կառավարության ծրագրի ազդեցությունը՝ անասունների և նրանց կաթնատվության վրա…թեմայով», ինչին համարժեք էմոցիայով հակադարձեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Ասաց, որ սրանից հետո բոլոր տեսակի եղջերավոր անասունները կարող են անարգել արտահանվել…

Բայց կարծում եմ՝ այնուամենայնիվ, որոշակի վերապահումներ անհրաժեշտ են, քանի որ Ադրբեջանը զորքեր է կուտակել Նախիջևանի հատվածում, մյուս կողմից էլ դիվերսանտներով է փորձում ներթափանցել այլ ճակատներից, չի բացառվում՝ ականազգայուն անասունների ուղեկցությամբ:

Հունիսի 11-ին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի տներից մեկի մոտկայքում ական էր հայտնաբերվել: Այս մասին հայտնել էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Պարզվել էր, որ Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի կիսակառույց տներից մեկի բակում հայտնաբերվել է «СПГ» տիպի հրանոթի արկ: «ՀՄՄ-1» տեսակի զրահամեքենայի կրակոցի վնասազերծման նպատակով տեղափոխվել էր անվտանգ տարածք:

Նկատենք, որ վերջին մեկ տարում հաճախ են բնակավայրերի մոտ ականներ հայտնվում: Սա մտորելու լուրջ տեղիք է տալիս: Ինչ-որ անձինք ականապատում են մեր թիկունքը, ամիսներ առաջ նույնիսկ զոհեր ունեցանք սահմանին մոտ:

Այս առումով մեզ անհրաժեշտ կլինի ավանակների օգնությունը…առանց կատակի. Այդ չորքոտանիները զգում են ականները և դրանց վրա ոտք չեն դնում: Զուր չէ, որ բարձր սահմանային վտանգավոր գոտիներում, որտեղ մեքենաների համար անմատչելի պայմաններ են, շինարարական աշխատանքներն ու բեռնափոխադրումները կատարում են ավանակներով:

Մինչդեռ նախորդ տարի ինչ-որ տգետներ ձիու և ավանակի միս էին մատակարարել կենտրոնում գտնվող վաճառակետերին: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների էլ՝ Սամվել Ալեքսանյանն էր ավելի վաղ 2000 գլուխ ավանակ արտահանել Իրաք՝ հակամարտության օջախներ ունեցող այդ երկրում իր  ապրանքների անվտանգ տեղափոխումը կազմակերպելու նպատակով:

Իսկ Ալիևի համար ավանակները էլիտար ստորաբաժանման մարտիկներ են:  2010թ.-ին ադրբեջանական «Ազադլըգ» թերթը տեղեկացրել էր, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը 2009 թ-ին 17 մլն դոլարից ավելի «Էկզոտիկ արտադրանք» է արտահանել: 17 մլն դոլարի միրգ և բանջարեղեն է արտահանվել Ադրբեջան, Հայաստան, Հորդանան և Լիբանան, 14 612 դոլարի 250 հազար գորտ` Ֆրանսիա, 7 հազար դոլարի ջայլամ` Հայաստան և, ամենահետաքրքրականը` 861 դոլար արժողությամբ 19 ավանակներ` Ադրբեջան:

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի 2008 թ-ի զեկույցում էլ նշվել էր, որ նույն տարի արտասահմանից 34 գլուխ զտարյուն, միակճղակ ավանականեր և ջորիներ են ներկրվել Ադրբեջան, որոնց գնման համար 179 հազար 700 դոլար է վճարվել: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր միակճղակավոր կենդանու համար 5 հազար 285 դոլար 29 ցենտ է վճարվել:

Կոմիտեի տեղեկացմամբ, Գերմանիայից Ադրբեջան ներկրված 2 գլուխ զտարյուն ավանակի համար 82 հազար դոլար, այսինքն ամեն գլուխ ավանակի համար 41 հազար դոլար էր վճարվել: Թուրքիայից գնված 1 գլուխ ջորու համար վճարվել էր 11 հազար 500 դոլար, իսկ 14 գլուխ ջորիների խմբի համար` 18 հազար 200 դոլար:

Ադրբեջանական մամուլում երկար քննարկումների պատճառ դարձած ավանակների նշանակության վերաբերյալ պետական մարմինները երկար ժամանակ լռություն էին պահպանում, սակայն հետո այդ երկարականջների ձեռքբերման նպատակի մասին որոշ տեղեկություններ շրջանառվեցին: Նշվում էր, որ ձեռք բերված այդ թանկարժեք ավանակները «հատուկ վարժեցված կենդանիներ են»:

Հայտնի է, որ այդ չորքոտանիները օգտագործվում են աշխարհի տարբեր բանակների կողմից` դժվարանցանելի կամ ականապատ տարածքներով թիկունքային բեռներ փոխադրելու նպատակով, ինչպես դա արվում է Աֆղանստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում:

Այնպես որ, անասունների  ազատ արտահանման ցանկից ավանակներին պետք է հանել…Ալիևին վախեցնելու համար, ինչպես՝ 90-ականներին. հայ մարտիկները լամպիկը կպցրել էին ավանակի վրա և գիշերով ուղարկել ադրբեջանական կողմ. Հակառակորդը լեղապատառ դիմել էր փախուստի՝ կարծելով, թե դիվերսանտներ են…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում