Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպասում ենք 9 թեստի պատասխանի. Փաշինյանն ամփոփեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը

Սպասում ենք 9 թեստի պատասխանի. Փաշինյանն ամփոփեց կորոնավիրուսի 
կանխարգելման հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովում սպասում են 9 թեստի պատասխանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ վարչապետը՝ ամփոփելով հանձնաժողովի նիստի արդյունքները: «Այդ թեստերի պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: «Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք:  Բայց, եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ պետք է չլինի, որովհետև պետք է արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է»,- ասաց վարչապետը:

Վարչապետն արձանագրեց, որ մարտի 1-ից հետո իրադրության նեգատիվ որևէ փոփոխություն չկա, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չկա. «Այս ընթացքում կասկածելի մի քանի դեպքեր ախտորոշվել են, և պատասխանը բացասական է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդ անձի ինքնազգացողությունը լավ է.

«Նա ջերմություն է ունեցել, հետո ջերմությունը ինքն իրեն իջել է, հիմա ուղղակի մարդը բժշկական կենտրոնի սենյակում հեռուստացույց է նայում: «Գոլդեն փելես» հյուրանոցում գտնվող անձանց մոտ նույնպես որևէ ախտանշան ի հայտ չի եկել, ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն: Երեկվա ընթացքում մենք երեք-չորս կասկածելի դեպք ենք ախտորոշել, բոլորը բացասական են եղել»,- նշեց վարչապետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]