Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը

Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի 
արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար հայ հետախույզ Գոհար Վարդանյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, հայ հետախույզին հուղարկավորել են Տրոեկուրովյան գերեզմանատանը: Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:

Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին՝ 93 տարեկանում:

Գոհար Լևոնի Վարդանյանը ծնվել է 1926թ, հունվարի 25-ին Լենինականում: 1930 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է  Իրան:

16 տարեկան հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ:

1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում:

1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տվել բարձրագույն կրթություն ստանալ և նույն թվականին նրանք վերադարձել են ԽՍՀՄ։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով աշխատել են տարբեր երկրներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]