Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ռոբերտ Քոչարյանի հանցագործության նոր դրվագ․ երկրորդ նախագահը՝ անազատության ճանապարհին

Եթե իրադարձություններն ընթանան այն ժամանակացույցով, որ ՀՔԾ-ին խոստացել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, երկրորդ նախագահն արդեն հաջորդ շաբաթավերջին ներկայանալու է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու համար։

Ուշագրավ է, որ մինչև ՀՔԾ ներկայանալը Քոչարյանն արդեն կասկածի տակ է դրել իրավապահ այս մարմնի գործողությունների, Մարտի 1-ի գործի նոր ընթացքի լեգիտիմությունը՝ պնդելով, որ քննության հիմքում դրվել է, իրենց իսկ խոսքերով, մի քանի շիզոֆրենիկների առաջ քաշած վարկածը։ Քոչարյանի թիմի այս պնդումն ակամայից բացահայտում է երկրորդ նախագահի խուճապը, ով գրեթե վստահ է, որ անառարկելի փաստերի ուժով ինքը շատ արագ հայտնվելու է մեղադրյալի կարգավիճակում։

Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ «մի քանի շիզոֆրենիկի» վերագրվող կարծիքը հանրային կոնսոլիդացված տեսակետ է. նույնիսկ ոչ մասնագիտական սոցիոլոգիական հարցումներն արագ կբացահայտեն, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ոչ միայն Մարտի 1-ի, այլ նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունները կապում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Ընդ որում՝ մի հանցագործությունից անցել է տասը, մյուսից՝ քսան տարի, և առնվազն տեղին չի լինի խոսել հասարակության կոնյունկտուրային, անցողիկ դիրքորոշումների մասին։ Ավելի շուտ՝ գործ ունենք հանրային ձևավորված դիրքորոշման հետ, որի հիմքում ոչ թե էմոցիոնալ մոտիվներն են, այլ բավականին սթափ վերլուծությունը։

«Առաջին լրատվական»-ը բազմաթիվ կոնկրետ փաստերի, փորձագիտական վերլուծությունների հիման վրա հանդես է եկել նույն պնդումներով, ինչի հետևանքով Ռոբերտ Քոչարյանը մեր դեմ հայց է ներկայացրել դատարան։ Այս իրավիճակում համարձակ կարող ենք պնդել, որ մենք օբյեկտիվության, հանրային տրամադրությունների կրողն ենք, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր հայցով փաստորեն մարտահրավեր է նետել հասարակությանը։

Ռոբերտ Քոչարյանի թիմը պնդում է, թե 2008-ին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող իշխանություն յուրացնել, քանի որ փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները վավերացվել են Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Տվյալ դեպքում գործ ունենք համակարգային մանիպուլյացիայի հետ, որովհետև ՍԴ հիշատակվող որոշումը կայացվել է շատ ավելի ուշ՝ արտակարգ դրության պայմաններում, երբ արդեն քրեաօլիգարխիան հաշվեհարդար էր տեսել հասարակության, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ։

Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը ռեպրեսիաներով, հարյուրավոր մարդկանց ձերբակալություններով, Հայաստանի տասը քաղաքացու գնդակահարությամբ նպատակ ուներ կանխորոշել հենց ՍԴ հիշատակվող որոշումը. եթե տեղի չունենային Մարտի 1-ի իրադարձությունները, ակնհայտ չէ, թե ինչ որոշում կկայացներ ՍԴ-ն։ Ավելի շուտ՝ գրեթե կանխատեսելի է, որ Երևանի փողոցներում տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը թույլ չէր տա, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ու նրա աշխատակազմն աննախադեպ ճնշում բանեցնեն ՍԴ անդամների վրա։ Իսկ այդ ճնշումների մասին պնդումները հիմնված են ոչ թե ենթադրությունների, այլ կոնկրետ փաստերի վրա։

Ըստ վիքիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերի՝ նման պնդում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպմանը արել է ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանը։ Վիքիլիքսյան փաստաթղթում մասնավորապես նշված է. «Պողոսյանը ահազանգել է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարտադրել Սահմանադրական դատարանի մարտի 8-ի որոշումը, որով վճռվեց, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը հիմնազուրկ է»: Պողոսյանը նաև ասել էր, թե իրեն ևս այդ օրերին նախագահի աշխատակազմից են զանգահարել՝ կոնկրետ նշելով Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի անունը: Հարևանցիորեն նկատենք, որ Արմեն Գևորգյանն առանցքային դերակատար էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության մեջ, ինչը հիմք է տալիս պնդելու, որ Մարտի 1-ը համակարգաստեղծ հանցագործություն է, ինչը կամրջում է երկրի երկրորդ և երրորդ նախագահների իշխանությունը, ու թերևս այսօր տեղին չէ խոսել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խորքային, անհաղթահարելի հակասությունների մասին։

Սակայն վերադառնանք ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի խիստ արժեքավոր տեղեկությանը, որը նա փոխանցել է ամերիկացի դիվանագետներին։ Փաստորեն անգամ արտակարգ դրության պայմաններում ՍԴ-ն հակված է եղել չեղարկելու փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, ու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը մերժվել է միայն Բաղրամյան 26-ի բիրտ միջամտության հետևանքով։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՍԴ անդամն այնքան ահաբեկված է եղել, որ իր նախաձեռնությամբ է հանդիպել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին ու պատմել եղելությունը՝ թերևս վախենալով սեփական անվտանգության համար։

Հուլիսի 5-ին ՍԴ անդամների նկատմամբ գործադրված պարբերական ճնշումների մասին խոսել է նաև այդ դատարանի մեկ այլ նախկին դատավոր՝ Կիմ Բալայանը, ով իր պաշտոնին հրաժեշտ է տվել միայն այս տարեսկզբին։ Երկար տարիներ սահմանադրական արդարադատություն իրականացրած Բալայանը պնդել է, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճնշում է գործադրել նաև անձամբ իր նկատմամբ. «Միջնորդավորված՝ հանրապետության երկրորդ նախագահի անունից ինձ վրա էլ են փորձել ճնշում գործադրել։ Կարող եմ հստակ ասել. ստեղծել էին անկախ հանձնաժողով, որը պետք է քննարկի, թե այս մարդը վաղակետ ազատման իրավունք ունի՞, թե՞ ոչ: Ես դրան կատեգորիկ դեմ էի: Ինձ թվում է՝ այդ խոսակցությունները պարզապես հասել էին հանրապետության նախագահին, ինձ մոտ եկավ նախագահի օգնականը իրավական հարցերի գծով և ասաց, որ սա պարոն Քոչարյանի միակ խնդրանքն է Ձեզ»:

Կարող ենք պնդել, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում գործել է ռեպրեսիվ մի համակարգ, որը պարբերական ճնշումներ է գործադրել դատական համակարգի, մասնավորապես՝ ՍԴ-ի վրա։ Նման բռնապետական միջավայրում են ծնվել ՍԴ որոշումները, որոնք վկայակոչում են Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը։

Կարծում ենք՝ Մարտի 1-ի գործին զուգահեռ իրավապահ մարմիններն ունեն բավարար հիմքեր Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գործունեության ևս մեկ դրվագով քննություն սկսելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում