Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Սենատոր Գրեհեմը խոստովանեց… պայքարը տեղափոխվում է հայ-թուրքական տիրույթ

Ամերիկացի սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Լինդսի Գրեհեմը, որը մոտ երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 13-ին, Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո արգելափակել էր ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 150 բանաձևի քննարկումը, ամերիկյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոստովանել է, որ դա արել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խնդրանքով։

 Գրեհեմի խոստովանությունը. հաջորդ անգամ չի արգելափակի

Axios.com լրատվական կայքը հետևյալ կերպ է ներկայացնում պատմությունը։ Ինչպես մեր նախորդ հոդվածում էինք նշել՝ Լինդսի Գրեհեմը մի խումբ սենատորների հետ միասին Սպիտակ տանը մասնակցել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների հանդիպմանը։ Հանդիպումից հետո, երբ Գրեհեմն արդեն լքում էր օվալաձև աշխատասենյակը, նրան է մոտեցել Սպիտակ տան աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը և խնդրել սենատորին վերադառնալ կապիտոլիում ու արգելափակել Հայոց ցեղասպանության բանաձևը, քանի որ դրա ընդունումը կարող էր խիստ կատաղեցնել Էրդողանին։ Եվ Գրեհեմը չի մերժել Սպիտակ տան աշխատակցի խնդրանքը։

Նա պատմել է, որ հանդիպումից հետո, երբ իրենք սենատորների խմբով իրար գլխի էին հավաքվել ու քննարկում էին տեղի ունեցածը, իրեն է մոտեցել Սպիտակ տան օրենսդրական հարցերով պաշտոնյան՝ ասելով, որ սենատոր Բոբ Մենենդեսը (դեմոկրատ՝ Նյու Ջերսիից) պատրաստվում է օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր հեղինակած բանաձևը։ Ապա հարցրել է Գրեհեմին, թե «չէի՞ք արգելափակի»: Սենատորն էլ պատասխանել է՝ «անշուշտ»:

«Միակ պատճառը, որ դա արել եմ, այն էր, որ նա (Էրդողանը) դեռ քաղաքում էր… Պահը շատ անհարմար էր։ Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե դա հնարավոր է»,- ասել է Գրեհեմը։

Ընդ որում, ամենահետաքրքիրն այն է, որ ըստ ականատես աղբյուրների վկայության՝ հանդիպման ընթացքում սենատոր Գրեհեմը խիստ կշտամբել է Էրդողանին Սիրիա ներխուժելու իր որոշման ու քրդերի վրա իրականացվող հարձակումների համար։ Եվ երբ Թուրքիայի նախագահը, իրեն արդարացնելու համար, հանել է iPad-ն ու օվալաձև գրասենյակում հավաքված խմբին ցուցադրել ակնհայտ քարոզչական մի տեսանյութ, որում Սիրիայի դեմոկրատական ուժերի քուրդ առաջնորդը ներկայացվում էր որպես ահաբեկիչ, Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատորը հակադարձել է՝ ասելով. «Ուզո՞ւմ ես՝ ես էլ ասեմ քրդերին՝ մի տեսանյութ էլ իրենք պատրաստեն, թե դո՛ւ ինչ ես արել նրանց հետ»:

Գրեհեմը Axios-ի հետ զրույցում խոստովանել է, որ անհարմար է զգում Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակելու համար, քանի որ ինքը հավանում է Բոբ Մենենդեսին:

«Նա տարիներ շարունակ աշխատել է այդ օրինագծի ընդունման վրա։ Բայց կարծում եմ՝ ճիշտ չէր լինի դա անել այն պահին, երբ Թուրքիայի նախագահը դեռ քաղաքում էր»,- ասել է Գրեհեմը՝ ավելացնելով, որ հաջորդ անգամ չի արգելափակի բանաձևը։

 Պայքարը տեղափոխվում է հայ-թուրքական տիրույթ

Սենատոր Գրեհեմի վետոյից հետո հայ փորձագետներից ոմանք նախորդ անգամ կարծիք էին հայտնել, որ թիվ 150 բանաձևը դեռ պահպանում է ընդունման շանսերը, և այն դեռ հնարավոր է վերադարձնել օրակարգ, եթե, օրինակ, հանրային այնպիսի ճնշում լինի Գրեհեմի նկատմամբ, որ նա ստիպված լինի հանել իր արգելքը։ Եվ հիմա՝ սենատորի վերջին հայտարարություններից հետո, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը արձանագրում է, որ ճնշումը Գրեհեմի վրա կարծես թե ազդել է։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ միջազգայնագետը նաև նշել է, որ հիմա էլ սենատոր Փըրդուեն է վետո դրել Ցեղասպանության բանաձևի վրա։ Ըստ նրա՝ պայքարը տեղափոխվում է հայ-թուրքական տիրույթ, որտեղ բախվելու են հայկական և թուրքական լոբբիստները։ Իսկ Սպիտակ տունը շարունակելու է չխառնվելու իր ճիշտ քաղաքականությունը։

https://ordu.az/photos/2018/07/Stronski_1532626609.jpg

ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը

Ի՞նչ կլինի սրանից հետո։ Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ Վաշինգտոնում։ Մենենդեսի օրինագիծն ի վերջո կընդունվի՞ ամերիկյան Սենատի կողմից, թե՞ ոչ։

Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին (Paul Stronski) չունի կոնկրետ տեղեկություններ այս հարցի մասին, բայց համոզված չէ, որ թիվ 150 բանաձևը կընդունվի Սենատում, քանի որ Սենատն ավելի խորհրդատվական մարմին է, քան ստորին պալատը, և կարելի է կանխատեսել, որ սենատորներն էլ ավելի շատ ծանրութեթև կանեն, կքննարկեն, թե ինչպե՞ս այս բանաձևի ընդունումը կարող է ազդել թե՛ Հայաստանի և թե՛ Թուրքիայի վրա։
«Համոզված չեմ, որ բանաձևը կանցնի, բայց սպասենք և տեսնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասաց Սթրոնսկին, ում կարծիքով՝ թե՛ Սենատում շրջանառվող բանաձևը և թե՛ մինչ այդ Ներկայացուցիչների տան կողմից ընդունված թիվ 296 բանաձևը ավելի շատ կապ ունեն Ամերիկայի ներքին քաղաքականության, Թուրքիայի և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների, քան թե Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, քանի որ Հայոց ցեղասպանության փաստը հայտնի է շատ վաղուց։

«Սրանք ավելի շատ քաղաքական մանյովրներ են և նաև Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև շատ բարդ հարաբերությունների հետևանքն են»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը՝ այս համատեքստում անդրադառնալով նաև այն հարցին, թե ի՞նչ նշանակություն ունի Ներկայացուցիչների տան թիվ 296 բանաձևը, և կարո՞ղ ենք արդյոք դրա ընդունումից հետո ասել, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Սթրոնսկին չգիտի, թե ի՞նչ է այս դեպքում նշանակում «պաշտոնական» ասվածը, քանի որ բանաձևը չունի պարտադիր իրավական ուժ։ Ու թեև ամերիկյան նահանգների մեծ մասը ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն, այնուամենայնիվ, Քարնեգիի փորձագետը չի կարծում, թե եղել է «ֆորմալ ճանաչում» Ամերիկայի կողմից։ Բայց ամեն դեպքում բոլոր այս բանաձևերը, որ մինչ օրս ընդունվել են Կոնգրեսում և առանձին նահանգներում, Փոլ Սթրոնսկու խոսքերով, ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը։

«Չեմ կարծում, թե կա այնպիսի բան, որը կարելի է որակել իբրև ամերիկյան ֆորմալ ճանաչում։ Ճանաչել են առանձին նահանգներ, ճանաչել է Ներկայացուցիչների տունը, բայց ես չգիտեմ, թե ի՞նչը կարելի է համարել պաշտոնական ճանաչում։ Ներկայացուցիչների տունը ընդունեց բանաձև, բայց այն պարտադիր ուժ չունի և ոչինչ չի նշանակում՝ բացի հանրային հայտարարությունից։ Ամեն դեպքում այս բանաձևն ընդունվել է, ամերիկյան նահանգների մեծ մասն ընդունել է նմանատիպ բանաձևեր, որոնք պարտադիր ուժ չունեն, բայց կարծում եմ՝ սա անկասկած ցույց է տալիս, որ (ցեղասպանության) փաստը ճանաչվել է։ Թեև ես չեմ կարծում, թե դա ինչ-որ բան կփոխի ամերիկյան քաղաքականության մեջ Հայաստանի հանդեպ»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում