211652_close_icon
views-count83553 դիտում article-date 20:32 22-09-2017

Արտակարգ դեպք Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ. իրանցի քաղաքացիների տեղափոխման հարցով ծագած վիճաբանությունն ավարտվել է 3 քաղաքացու դանակահարությամբ

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Սյունիքի մարզում 3 քաղաքացիների դանակահարության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:10-ի սահմաններում Մեղրիի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մեղրիի բաժին հայտնել են, որ որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արա Դավթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Մինասյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Ստեփանյանն է, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 42-ամյա Հրաչ Վարդանյանն է և Սյունիքի մարզի Կուրիս գյուղի բնակիչ, 42-ամյա Սամվել Մկրտչյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 23:40-ի սահմաններում Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձնանց և Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի բնակիչ, 26-ամյա Թաթուլ Գևորգյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց: Մինչ ոստիկանները հիվանդանոցում կպարզեին դեպքի հանգամանքները, Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հայկ Բաբայանը ավագ օպերլիազոր Վովա Օհանյանը, և օպերլիազոր Գարեգին Հովհաննիսյանը վիճաբանության վայրում պարզում են, թե ինչն է եղել պատճառը, այն է՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների տեղափոխման հարցում ծագել է վիճաբանություն, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ: Մեղրիի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Թ. Գևորգյանը լուսաբացին կամավոր ներկայացել է Ոստիկանության Մեղրիի բաժին և խոստովանել տեղի ունեցածը ու ներկայացրել դանակը, որով հարվածել է նշված անձանց: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր