Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է բարձրագույն կրթության և գիտահետազոտության ոլորտների միավորման օրինագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է 
բարձրագույն կրթության և գիտահետազոտության ոլորտների միավորման օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարձրագույն կրթության և գիտահետազոտության ոլորտները միավորելու օրենքի նախագիծ է մշակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Գիտության ոլորտով մեր ծախսերի 2018թ. բյուջեի կատարողականը կազմել է շուրջ 97% կամ 14.2 մլրդ դրամ: Գիտության ուղղությամբ զարգացումը նախատեսում ենք արդեն այս տարի, որովհետև անհրաժեշտություն կար պարզելու, թե ՀՀ-ն ինչ հնարավորություններ ունի: Մենք ներկայում գույքագրում ենք գիտության ուղղությամբ մեր հետազոտական կենտրոնների և ինստիտուտների հնարավորությունները: Մենք մեր առաջ խնդիր դրեցինք գիտության և հետազոտության ոլորտների միավորումը, և այդ ժամանակվանից մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտության մասին» ՀՀ օրենքը, որը շուտով կներկայացնենք ձեր դատին»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից 2018թ. բյուջեի մասին օրենքով նախատեսված շուրջ 39.3 մլրդ դրամից օգտագործվել է շուրջ 96.9%-ը կամ անվանական արտահայտությամբ՝ 38 մլրդ դրամը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]