ԱԻՆ․ Սեյսմիկ ակտիվությունը նվազում է

ԱԻՆ․ Սեյսմիկ ակտիվությունը նվազում է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 4.8 մագնիտուդով, էպիկենտրոնում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել են ավելի թույլ հետցնցումներ, ինչը նշանակում է, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:

Այդ մասին ասված է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում:

Նշվում է, որ գրանցվել է 1.0-3.7 մագնիտուդով 100-ից ավելի հետցնցում։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում: Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ: Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ: Հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն», - ասվում է հաղորդագրությունում։

Ջավախքի հրաբխային բարձրավանդակը և հարակից տարածքները հատում են մի շարք ակտիվ խզվածքներ, որոնց հետ են կապված ինչպես պատմական, այնպես էլ արդի ժամանակաշրջանի բազմաթիվ երկրաշարժեր: Ջավախքի ընդհարձակման գոտին բնութագրվում է երիտասարդ հրաբխականությամբ և մեծ թվով թույլ և միջին ուժի երկրաշարժերով: Այս գոտու բարձր սեյսմիկության դրսևորումը կարող է բացատրվել գոյություն ունեցող հրաբխային օջախներով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---