Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

2301 անձ տուգանվել է դիմակ չկրելու, 70-ը՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար

2301 անձ տուգանվել է դիմակ չկրելու, 70-ը՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու 
համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում հուլիսի 1-ի դրությամբ կազմվել է 2827 արձանագրություն, որից Երևան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629: Այդ մասին կառավարության նիստում նշեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

«Արձանագրություններից 2301-ը վերաբերում է հետիոտնի կողմից դիմակ չկրելուն, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելուն, 442-ը՝ մինչև 7 տեղ մեքենաների ուղևորներրի ու վարորդների կողմից դիմակ չկրելուն, 3-ը՝ տնտեսական գործունեության իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալուն և 1-ը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ոստիկանապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցավալի է, որ տուգանքի այդքան դեպք է արձանագրվում: «Բայց մեր նպատակը տուգանելը չէ, հակառակը՝ ամբողջ ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքաղացու, որը պետք է տուգանվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց վարչապետը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ երեկվա տվյալներով 884 ստուգում է իրականացվել և 40 տնտեսավարողի մոտ խախտումներ են արձանագրել, ինչը դրական դինամիկա է ենթադրում, քանի որ նախկինում 200-300 խախտումներ էին արձանագրվում: «Կրկնակի ստուգայցեր ևս կատարվել են: Տրանսպորտի ոլորտում խախտումները շարունակում են մնալ, դրանք վերաբերում են նրան, որ վարորդները սահմանված քանակից ավելի ուղևորներ են տեղափոխում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մնացած պահանջները՝ ալկոգելի առկայությունը, գծանշումները կիրառելի են դարձել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]