Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ուժի մեջ Է մնում՝ հակառակ ԱՄՆ-ի բոյկոտին: Այդ մասին օգոստոսի 1-ին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը: «Իրանի հետ կնքված պայմանագիրը գործելու Է, չնայած այդ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն,- ասել Է նախարարը Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում:- Դա կարեւոր համաձայնագիր Է, որովհետեւ այն թույլ Է տալիս խուսափել աշխարհում միջուկային զենքի տարածումից եւ տարածաշրջանային լարվածությունից»:
Լը Դրիանն ընդգծել Է, որ «Եվրոպան միասնական դիրքորոշում ունի այդ հարցում»: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաեւ կոչ Է արել Եվրոպային՝ վճռականորեն ու համատեղ հակազդել ուժի դիրքերից գործելու ԱՄՆ-ի փորձերին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: