News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների կիրառմանն ի պատասխան, որոնք վերաբերում են «բաց երկնքի» մասին պայմանագրին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վերջինիս խոսքերով՝ Վաշինգտոնը «բացարձակապես անհիմն» է մեղադրել Մոսկվային պայմանագրի խախտման համար: Այսդպիսով Միացյալ Նահանգները շարունակել են «Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրման քաղաքականությունը»:

Դիվանագետը հավելել է, որ Վաշինգտոնը «միակողմանի քայլեր է ձեռնարկել՝ փորձելով առավելագույն անհարմարություն ստեղծել բաց երկնքի պայմանագրի ռուսական առաքելությունների համար»:

«Փոխադարձության սկզբունքից ելնելով՝ Ռուսաստանը ստիպված էր համապատասխան միջոցներ ձեռնարկել, որոնք ընթացակարգային բնույթ են կրում»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան:

Նա պարզաբանել է, որ Մոսկվան մտադիր է «Միացյալ Նահանգների մասնակցությամբ թռիչքների ժամանակ չեղարկել գիշերումները երեք օդանավակայաններում», եւ այդ մասին հայտարարվել է բաց երկնքի վերաբերյալ խորհրդատվական հանձնաժողովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ