Tuesday, 16 04 2024
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ

«ՀԱՊԿ-ը շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար», բայց կկանխի՞ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան

Ինչպես նշել էինք մեր երեկվա ռեպորտաժում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցն ընդգրկված չէր դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած բարձր մակարդակի հանդիպումների օրակարգում, քանի որ դրանից մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել էր հետաձգել Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովը, քանի որ անդամ պետություններին առայժմ չի հաջողվել փոխհամաձայնության հասնել այն հարցի շուրջ, թե ի վերջո ո՞վ պիտի նշանակվի կազմակերպության գործող ղեկավարի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում և ո՞ր երկրի ներկայացուցիչը պիտի նա լինի։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Պուտինն առաջարկել էր «աշխատանքային կարգով» քննարկել հարցը, փորձել հասնել կոնսենսուսային լուծման և հետո միայն հանդես գալ պատրաստի որոշումներով։ Պետերբուրգի «Բորիս Ելցինի» անվան նախագահական գրադարանում տեղի ունեցան միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթաժողովը՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի և Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը։

Երևանն ու Մոսկվան հերքում են Լուկաշենկոյին

Բայց դա չխանգարեց Հայաստանի ղեկավարի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ բացահայտ առճակատման մեջ մտած Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին հերթական աղմկահարույց հայտարարությունն անել այս թեմայով։ Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթաժողովից հետո հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված է։ Ի պատասխան «Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի թղթակցի հարցին, թե ո՞վ է լինելու ՀԱՊԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, Բելառուսի նախագահը, հղում անելով Ղազախստանի նախագահի՝ նախորդ ամսվա հայտարարությանը, ասել է՝ «Բելառուսի ներկայացուցիչը»։

«Մենք անսպասելի նաև ՀԱՊԿ գագաթնաժողով ենք անցկացրել այսօր, և, ըստ էության, լուծել ենք գլխավոր քարտուղարի հարցը այնպես, ինչպես Նուրսուլթան Նազարբաևն էր ասում: Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես է դա տեղի ունենալու: ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարները առանձին կստորագրեն այդ որոշումը», – ասել է Լուկաշենկոն։

Շուտով, սակայն, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հերքեցին Լուկաշենկոյի տարածած այս տեղեկությունը։ Պեսկովը լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին որոշում առայժմ չի ընդունվել։

«Ոչ, հարցը լուծված չէ, աշխատանքները շարունակվելու են։ Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է Պեսկովը:

Գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նիստից ժամեր անց Լուկաշենկոյի այդ հայտարարությունը հերքեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակը։ Արման Եղոյանը հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ Բելառուսի նախագահի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

«Ինչպես տեղեկացրել էինք՝ ՀԱՊԿ նիստ այսօր ընդհանրապես նախատեսված չէր և տեղի չի ունեցել, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն այսօրվա դրությամբ լուծված չէ։ Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը՝ այն անփոփոխ է, այսինքն՝ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով՝ ինչպես որ պահանջում են ՀԱՊԿ հիմնադիր փաստաթղթերը և կանոնադրությունը», – հայտարարեց Արման Եղոյանը։

Նազարբաև-Լուկաշենկո տանդեմը՝ ընդդեմ Հայաստանի

Սա փաստորեն երկրորդ դեպքն է, երբ ՀԱՊԿ առաջնորդների հանդիպումից հետո կազմակերպության ադրբեջանամետ խմբավորման երկրները՝ Ղազախստանն ու Բելառուսը, որոնք բացահայտորեն գործում են Հայաստանի շահերի դեմ, հայտարարում են, թե իբր հաջորդ գլխավոր քարտուղար է նշանակվելու այբբենական կարգով Հայաստանին հաջորդող Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը։ Հետագայում, սակայն, պարզվում է, որ իրականում նման որոշում չի կայացվել, և կողմերին չի հաջողվել կոնսենսուսի գալ այս հարցի շուրջ։

Նախորդ անգամ՝ Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, թե անդամ պետությունների ղեկավարները դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ վերջնական որոշում կկայացնեն, և այդ պաշտոնը կզբաղեցնի ռուսական այբուբենով Հայաստանին հաջորդող Բելառուսի ներկայացուցիչը։ Մինչդեռ Հայաստանը, ըստ ռոտացիոն սկզբունքի, գլխավոր քարտուղարությունը ղեկավարելու իրավունք է ստացել երեք տարով։ Եվ բացի այդ, ՀԱՊԿ կանոնադրության մեջ չկան համապատասխան իրավական նորմեր, մշակված հատուկ մեխանիզմ, թե ինչպե՞ս պիտի լուծվի նոր գլխավոր քարտուղարի հարցը՝ գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում (նրա հետկանչման, ծանր հիվանդության, մահվան կամ այլ պատճառներով)։ Այժմ էլ Լուկաշենկոն, հղում անելով Նազարբաևի այս հայտարարությանը, պնդում է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչն է լինելու։ Սա ինչ-որ հատուկ գործելաո՞ճ է, հրապարակային հայտարարությունների միջոցով գործընթացի վրա ազդելու միջո՞ց։

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցադրմանը՝ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակը նշեց․ «Չէի ուզենա այս պահին գնահատականներ տալ, բայց կարող եմ արձանագրել փաստը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ, դա միանշանակ է»։

ՀԱՊԿ-ը շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար

Իսկ բարձրացրե՞լ է արդյոք հայկական կողմը ՀԱՊԿ-ի ներքին գործերին և մասնավորապես այս հարցին Ադրբեջանի նախագահի բացահայտ միջամտության հարցը գործընկեր երկրների հետ քննարկումների ժամանակ կամ պե՞տք է արդյոք բարձրացնի՝ առաջին հերթին Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ, որովհետև ՀԱՊԿ-ն այս կազմակերպության առաջատար երկրի կամ ինչպես ռուսներն են սիրում ասել՝ «գլխավոր մասնակցի» համար ունի ոչ միայն ռազմական, այլ ավելի լայն՝ քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակություն։ Իսկ այսօր ունենք մի վիճակ, երբ ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանն իր երկու մտերիմ բարեկամների՝ Ղազախստանի և Բելառուսի օգնությամբ փորձում է ՀԱՊԿ-ը դարձնել հերթական հարթակը՝ Հայաստանի դեմ թշնամական գործողություններ, հակահայկական քարոզչություն իրականացնելու և վերջապես գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը խոչընդոտելու նպատակով։ Իսկ սա, ըստ էության, ավելի է խորացնում ճգնաժամն ու սրում լարվածությունը կազմակերպության ներսում։ Պե՞տք է ի վերջո ինչ-որ գնահատական տալ այս միջամտությանը։

Ի պատասխան հարցին՝ վարչապետի պաշտոնակատարի խոսնակն ասաց, որ հարցը բարձրացվել է և՛ հրապարակայնորեն, և՛ տետ-ա-տետ հանդիպումների ժամանակ։ Արման Եղոյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում արված հայտարարությունները թե՛ Բելառուսի նախագահի հայտարարությունների, թե՛ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների սերտացման և թե՛ ընդհանրապես ՀԱՊԿ-ի դերի ու նշանակության մասին։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե որքանո՞վ են կատարվում կազմակերպության անդամ երկրների ստրատեգիական փոխգործակցության պարտավորությունները, կատարվո՞ւմ են, թե՞ չեն կատարվում։ Սա է խնդիրը, և այս հարցն ունի կենսական նշանակություն կազմակերպության համար։ ՀԱՊԿ-ը շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար, և Հայաստանը ոչ մի պարագայում ՀԱՊԿ-ը չի դիտարկում որպես զուտ ֆորմալ, ձևական կազմակերպություն՝ փորձելով հարց բարձրացնել իր գործընկերների առաջ կազմակերպության բովանդակության և այդ բովանդակության ֆունկցիոնալության մասին»,- մեկնաբանեց Արման Եղոյանը։

ՀԱՊԿ գործընկերները պետք է պարզաբանումներ տան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցը բարձրացրել էր դեռ ամիսներ առաջ՝ հուլիսին տեղի ունեցած ասուլիսին հայտարարելով, որ պետք է պարտավորությունների ճշտում իրականացնել ՀԱՊԿ-ի շրջանակներում, և եթե Հայաստանը անդամակցում է այդ կառույցին, նշանակում է՝ մենք մյուս անդամ պետությունների առաջ ունենք պարտավորություն, այդ պետություններն էլ՝ մեր առաջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ հայ-բելառուսական հարաբերությունների սրման ամենաթեժ շրջանում՝ նոյեմբերի 19-ին, Մինսկում կայացավ Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Լուկաշենկոյի հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի նախագահը հերթական անգամ իր լիակատար աջակցությունը հայտնեց ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի հարցում, և բացի այդ, պայմանավորվածություն ձեռք բերվեց Ադրբեջանին բելառուսական զինտեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին։ Հաջորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դատապարտեց բելառուսա-ադրբեջանական ռազմական գործարքները, որոնք ուղղված են Հայաստանի ազգային շահերի դեմ, այլև շեշտեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է պարզաբանումներ տան երրորդ երկրների հետ այնպիսի համագործակցության վերաբերյալ, որը կարող է վնասել դաշնակիցներից մեկի անվտանգությանը, և յուրաքանչյուր անդամի համար պետք պարզ լինի, թե ինքն ինչ պարտավորություն ունի մյուս երկրի նկատմամբ։

Պետերբուրգյան այցելության նախորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, Փաշինյանը, նախ, հերքել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, թե ՀԱՊԿ առաջնորդների գագաթաժողովը հետաձգվել է «ընտրություններին պատրաստվող Հայաստանի խնդրանքով», ապա ավելացրել է, որ Հայաստանն ունի իր թեկնածուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար և հետևողականորեն շարունակում է բանակցել մեր թեկնածուի հարցի շուրջ։

«Ես բազմիցս ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության, երկրների առաջ եղած հարցն է: Գլխավոր քարտուղարի կարգավիճակը առանցքային չէ», – հայտարարել է Փաշինյանը։

ՀԱՊԿ-ը կկանխի՞ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան

Վարչապետի պաշտոնակատարը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ հայտարարելով, որ գլխավոր քարտուղարի հարցը մեծ հաշվով ընդամենը առիթ էր կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված խնդիրները քննարկելու համար։ Փաշինյանը համոզված է, որ ՀԱՊԿ-ը կարող է կանխել ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը, բայց հարց է՝ ՀԱՊԿ-ը պատրաստվո՞ւմ է այդ գործիքը կիրառել, թե՞ ոչ։

«Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ։ Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց՝ ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում